Անցնել բովանդակությանը

Հեղեղներ՝ Դոնիուեում (ձախ) և Լինարեսում (աջ)

ՀՈՒԼԻՍԻ 6, 2023
ՉԻԼԻ

Չիլիում ուժեղ ջրհեղեղից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ

Չիլիում ուժեղ ջրհեղեղից տուժել են տասնյակ հազարավոր մարդիկ

2023 թ. հունիսի 22-ից մինչև 25-ը հզոր փոթորիկներ են հարվածել Չիլիի հարավային և կենտրոնական շրջաններին։ Տեղումների քանակը կազմել է ավելի քան 58 սանտիմետր (23 դյույմ): Ջրհեղեղից տուժել է մոտ 20 000 մարդ։ Վնասվել կամ ավերվել է ավելի քան 5 000 տուն։ Հազարավոր մարդիկ դեռ տարհանվում են: Ըստ տեղեկությունների՝ երկու մարդ մահացել է, ևս երկուսը անհետ կորած են համարվում։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցներից ոչ ոք չի վնասվել կամ զոհվել։

  • 212 քարոզիչ տարհանվել է։

  • 13 տուն լրջորեն վնասվել է։

  • 38 տուն թեթևակի է վնասվել։

  • Ոչ մի Թագավորության սրահ կամ աստվածապետական շինություն չի վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Հարյուրավոր կամավորներ օգնում են մաքրել և վերանորոգել վնասված տները։

  • Շրջանային վերակացուներն ու տեղի երեցները հոգևորապես քաջալերում են և գործնական օգնություն տրամադրում տուժած տարածքներում բնակվողներին։

  • Տուժածներին աջակցելու համար աղետից տուժածներին օգնելու 2 կոմիտե է ստեղծվել։

Աղոթում ենք, որ Եհովան շարունակի մխիթարություն և ուժ տալ Չիլիում ապրող մեր եղբայրներին ու քույրերին, որպեսզի կարողանան դիմագրավել այս աղետը (2 Թեսաղոնիկեցիներ 2։16, 17