Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 13, 2022
ՉԻԼԻ

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել մապուդունգուն լեզվով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել մապուդունգուն լեզվով

2022 թ. հունիսի 5-ին Չիլիի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջեյսոն Ռիդը հայտարարեց մապուդունգուն լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» թվային և տպագիր տարբերակների լույսընծայման մասին։ Մապուդունգունախոս բոլոր ժողովները հրավիրված էին ծրագրի հեռարձակմանը։ Ներկաների թիվը մոտ 800 էր։

Քույրը անչափ ուրախ է, որ ստացել է Աստվածաշնչի իր օրինակը

Մապուչեները հիմնականում Չիլիի և Արգենտինայի կենտրոնական ու հարավային մասերում են ապրում՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև։ Լանդշաֆտը բազմազան է՝ կուսական անտառներ, գործող հրաբուխներ, Անդյան լեռներ, լայնարձակ հարթավայրեր։ Մարդիկ հյուրասեր են և հոգևոր բաները գնահատող։

Մապուդունգուն լեզվով Աստվածաշնչի հատվածները հասանելի են դեռևս 1901 թ.-ից, իսկ 1997 թ.-ին աստվածաշնչյան մի ընկերություն հրատարակեց Քրիստոնեական Հունարեն Գրությունների ամբողջական տարբերակը։ Բայց առավել ճշգրիտ թարգմանության կարիք կար։ Օրինակ՝ 1997 թ.-ի թարգմանության մեջ գրված է, որ Հիսուսը մահացել է «խաչի» վրա, սակայն նոր թարգմանության «գերան» բառը ցույց է տալիս, որ Հիսուսը մահացել է ուղղահայաց ցցի վրա։

Հատկապես ուշագրավ էր, որ թվային ու տպագիր տարբերակները միաժամանակ լույս ընծայվեցին, և մեկական օրինակ տրվեց 23 Թագավորության սրահներում ծրագիրը ունկնդրողներից յուրաքանչյուրին։ Չիլիի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջորջ Գոնսալեսը բացատրեց. «Մապուչեները թվային ձևաչափով Աստծու Խոսքին չեն վստահում, այդ պատճառով մենք ակնկալում էինք, որ ներկաները ուրախ կլինեն ստանալ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» տպագիր օրինակներ»։

Աղոթում ենք, որ այս գիրքը բոլոր ազգերից ավելի շատ մարդկանց օգնի իմանալ Եհովայի մասին և ծառայել նրան (Եսայիա 2։2