Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 2, 2014
ՉԻԼԻ

Աղետաբեր հրդեհ Վալպարաիսոյում, Չիլի

Աղետաբեր հրդեհ Վալպարաիսոյում, Չիլի

ՊՈՒԵՆՏԵ ԱԼՏՈ, Չիլի։ 2014թ. ապրիլի 13-ին բռնկված հրդեհը ավելի բորբոքվեց Խաղաղ օվկիանոսից փչող քամիներից և տարածվեց պատմական նավահանգիստ-քաղաքում՝ Վալպարաիսոյում։ Կրակի զոհ դարձավ առնվազն 15 մարդ, տուժեցին 500-ը, մոտ 2900 տուն մոխիր դարձավ, իսկ ավելի քան 10000 մարդ տեղահանվեց։

Չիլիի Եհովայի վկաների մասնաճյուղից հայտնում են, որ զոհերի թվում կա մեկ տարեց Վկա տղամարդ, իսկ մոտ 90 Վկաներ անտուն են մնացել։ Տեղահանվածներից շատերը ապաստան են գտել իրենց հավատակիցների տներում։ Մասնաճյուղը տուժածներին օգնություն տրամադրելու համար անմիջապես կոմիտե կազմեց։ Կամավորներից բաղկացած խմբերը արդեն սկսել են մաքրման աշխատանքները։ Երբ հանգամանքները թույլ տան, նրանք կսկսեն վերակառուցել իրենց հավատակիցների 28 տները, որոնք վնասվել էին։

Ջեյսն Դ. Ռիդը՝ Չիլիում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Մենք վշտացած ենք աղետի պատճառով տուժածների համար։ Սգում ենք մեր հավատակցի մահը և աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել։ Մենք կշարունակենք սատարել տուժածներին և անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ հնարավորինս թեթևացնելու համար նրանց հոգսն ու վիշտը»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Չիլի։ Ջեյսն Դ. Ռիդ, հեռ. +56 2 2428 2600