Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2017
ՉԻԼԻ

Չիլիում մոլեգնում են անտառային հրդեհներ

Չիլիում մոլեգնում են անտառային հրդեհներ

Եհովայի վկաները աջակցում են իրենց հավատակիցներին, ինչպես նաև ուրիշներին, ովքեր տուժել են անտառային լայնածավալ հրդեհներից, որոնք Չիլիի կենտրոնական մասում և հարավում ավերել են կես միլիոնից ավելի հեկտար տարածք (1,2 միլիոն ակր)։ Իշխանություններն ասում են, որ այս հրդեհները, որոնցից մի քանիսը արդեն երկու շաբաթ է, ինչ մոլեգնում են, այդ երկրի պատմության մեջ եղած ամենասարսափելի հրդեհներից են։

Չիլիում Եհովայի վկաների մասնաճյուղը հայտնում է, որ այդ հրդեհների հետևանքով ոչ մի Վկա չի վնասվել կամ զոհվել։ Սակայն նրանցից մի քանիսին տարհանելու կարիք է առաջացել։ Այդ Վկաներին օթևան են տվել իրենց հավատակիցները։

Եհովայի վկաների հինգ տուն այրվել է։ Մասնաճյուղը աղետից տուժածներին օգնելու կոմիտե է կազմել որոշելու համար, թե ինչպես կազմակերպել տուժածներին օգնելու աշխատանքները։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը գլխավոր վարչությունից աջակցում է աղետից տուժածներին օգնելու գործին՝ օգտագործելով համաշխարհային գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Չիլի: Ջեյսոն Ռիդ, +56-2-2428-2600