ՄԱՅԻՍԻ 15, 2015
ՉԻԼԻ
Ջրհեղեղ Չիլիում. Վկաները օգնում են հազարավոր մարդկանց
ՍԱՆՏՅԱԳՈ (Չիլի)։ 2015թ. մարտի 25-ին տեղատարափ անձրևների պատճառով Չիլիի հյուսիսային հատվածում մեծ ջրհեղեղ սկսվեց։ Ավելի շատ վնասներ կրեց Ատակամա շրջանը։ Ընդհանուր առմամբ աղետի հետևանքով տուժեց ավելի քան 30000 հոգի։ Զոհերի թիվը հասավ 25-ի։ Մոտ 3000 հոգի տարհանվեց սողանքների վտանգի պատճառով. նրանց ժամանակավոր ապաստան տրվեց։ Նման բան վերջին 80 տարիների ընթացքում չէր գրանցվել։
Չիլիում Եհովայի վկաների մասնաճյուղի հաղորդած տեղեկությունների համաձայն ոչ մի Վկա չի զոհվել և լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն յոթ Վկաների տներ ավերվել են և տասնյակ տներ էլ վնասվել։ Թագավորության սրահներից մեկը (երկրպագության վայր) լիովին ավերվել է, իսկ երկուսը վնասվել։
Ամենից շատ տուժած քաղաքներից մեկում՝ Կոպիապոյում, Եհովայի վկաները ստեղծեցին աղետից տուժածներին օգնելու կոմիտե՝ տեղեկություն հավաքելու և մաքրման աշխատանքներ իրականացնելու համար։ Աղետի գոտի էր ժամանել մասնաճյուղի ներկայացուցիչը՝ Վկաներին աջակցելու և քաջալերելու համար։ Անտոֆագաստա, Արիկա, Կալամա, Կալդերա, Իքիքե և Լա Սերենա քաղաքներում ապրող Վկաները անմիջապես օգնության ձեռք մեկնեցին և հումանիտար օգնություն ուղարկեցին նեղության մեջ հայտնված իրենց հավատակիցներին։
Չիլիում Եհովայի վկաների ներկայացուցիչ Ջեյսոն Ռիդը նշեց. «Մենք ցավակցություն ենք հայտնում այս աղետի կապակցությամբ։ Մեր կողմից ստեղծած աղետից տուժածներին օգնելու կոմիտեի նպատակն է կազմակերպել մաքրության և վերակառուցման աշխատանքներ։ Մենք ամեն ջանք թափում ենք, որ քաջալերենք և մխիթարենք բոլոր նրանց, ովքեր տուժել են աղետից»։
Մեդիա կոնտակտ(ներ)
Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000
Չիլի: Ջեյսոն Ռիդ, հեռ. +56 2 2428 2600