Անցնել բովանդակությանը

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Իրավիճակը Պաղեստինի տարածքում

Իրավիճակը Պաղեստինի տարածքում

Եհովայի վկաները ներկայիս Պաղեստինի տարածքում քարոզում են 1919թ.-ից։ Նրանք 1920թ.-ին Ռամալլահում հիմնեցին առաջին ժողովը, իսկ 1942թ.-ին Բեթլեհեմի մոտակայքում հիմնեցին երկրորդ ժողովը։ 1948թ.-ին տեղի ունեցած պատերազմի հետևանքով երկիրը բաժանվեց երկու մասի. մի մասը դարձավ Իսրայելի նորաստեղծ պետությունը, իսկ մյուս մասը անցավ Հորդանանի վերահսկողության տակ։ Գրեթե 20 տարի Իսրայելում և Պաղեստինի տարածքում ապրող Վկաները չէին կարողանում հաղորդակցվել իրար հետ։ Սակայն 1967թ.-ին տեղի ունեցած Վեցօրյա պատերազմից հետո այդ խնդիրը լուծվեց, և Վկաները կրկին հնարավորություն ունեցան ազատ համաժողովներ կազմակերպելու և գործունեություն ծավալելու Արևմտյան ափին։

Չնայած Եհովայի վկաները Պաղեստինի տարածքում գրանցում ստանալու համար դիմումներ են ներկայացրել իշխանություններին, սակայն վերջիններս մերժել են դրանք։ Վկաները կարողանում են միասին հավաքվել երկրպագության վայրերում և իրենց համոզմունքների մասին խոսել ուրիշների հետ, սակայն քանի որ նրանք Պաղեստինի տարածքում չունեն պետական գրանցում, իշխանությունները մերժում են անձնական կարգավիճակ ունենալու նրանց իրավունքը։ Այնուամենայնիվ, Վկաները շարունակում են քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանան օգտվել իրենց հիմնական իրավունքներից և ստանալ պետական գրանցում։