Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2016
ՊԱՆԱՄԱ

Ավերիչ փոթորիկը հարվածում է Կենտրոնական Ամերիկային

Ավերիչ փոթորիկը հարվածում է Կենտրոնական Ամերիկային

2016թ. նոյեմբերի 23-ին «Օտտո» փոթորիկը հորդառատ անձրևների, հեղեղների և ավերիչ սողանքների պատճառ եղավ Կոստա Ռիկայում, Նիկարագուայում և Պանամայում, ինչի հետևանքով տարհանվեցին հազարավոր մարդիկ։ Ըստ նախնական տվյալների՝ Կոստա Ռիկայում և Նիկարագուայում ոչ մի Եհովայի վկա չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Սակայն, ցավոք, Պանամայում մեկ Եհովայի վկա վնասվածք է ստացել, և մեկ Վկա ամուսնական զույգ զոհվել է սողանքի հետևանքով։ Եհովայի վկաները հոգևոր և նյութական աջակցություն են ցույց տալիս աղետից տուժածներին։

Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունից ուշադիր հետևում է ստեղծված իրավիճակին։ Ըստ անհրաժեշտության՝ այդ տարածաշրջանում աղետից տուժածներին օգնելու կոմիտեները կլիազորվեն օգտագործելու համաշխարհային քարոզչական գործի համար նվիրաբերված ֆինանսական միջոցները։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-845-524-3000

Կոստա Ռիկա: Պեդրո Խոսե Նովոա Վարգաս, 506-8302-8499

Նիկարագուա: Գիլյերմո Խոսե Պոնսե Էսպինոզա, 505-8856-1055

Պանամա: Դարիո Ֆերնանդո դե Սոուզա, 507-6480-3770