Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2019
ՊԱՐԱԳՎԱՅ

Եհովայի վկաները լույս են ընծայել գուարանի լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը»

Եհովայի վկաները լույս են ընծայել գուարանի լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը»

2019 թ. օգոստոսի 16-ին Եհովայի վկաները տարածաշրջանային համաժողովի ժամանակ, որը հեռարձակվում էր Կապիատայում (Պարագվայ) գտնվող Բեթելի դահլիճից, հայտարարեցին գուարանի լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այդ մասին համաժողովի առաջին օրը հայտարարեց Պարագվայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Դանիել Գոնսալեսը։ 13 վայրերում ծրագիրը հեռարձակվում էր տեսակապի միջոցով։ Աստվածաշնչի լույսընծայման մասին այդ հայտարարությունը ընդհանուր առմամբ լսեց 5631 մարդ։

Թեև Պարագվայում տարածված լեզուն իսպաներենն է, սակայն բնակչության մոտ 90 տոկոսը խոսում է նաև տեղաբնիկների գուարանի լեզվով։ Ուստի Պարագվայը Լատինական Ամերիկայի միակ երկիրն է, որտեղ մարդկանց մեծ մասը խոսում է միևնույն բնիկ լեզվով։

Թարգմանիչներից մեկը պատմում է, որ նախքան այդ թարգմանության լույսընծայումը շատ եղբայրներ ու քույրեր աղոթում էին Եհովային իրենց մայրենի լեզվով՝ գուարանիով։ Նա ասում է. «Այժմ Եհովան մեզ հետ կխոսի գուարանի լեզվով։ Մենք զգում ենք, որ Եհովան սիրում և պատվի է արժանացնում մեզ։ Հիմա ավելի քան երբևէ զգում եմ, որ Եհովան իմ Հայրն է»։

Անկասկած, գուարանի լեզվով Աստվածաշունչը դրական ազդեցություն կունենա Պարագվայում բնակվող 4934 գուարանախոս քարոզիչների վրա՝ օգնելով նրանց մեծացնելու Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ իրենց գնահատանքը։ Վստահ ենք, որ այս թարգմանության շնորհիվ ընթերցողները օգուտներ կքաղեն մեր Աստծու թանկագին մտքերից (Սաղմոս 139։17