Անցնել բովանդակությանը

Ջրերով հեղեղված փողոց՝ Պյուրա քաղաքում։ Առաջին պլանում (ձախ կողմում)՝ կամավորները վերանորոգում են եղբայրներից մեկի տունը Սիենեգիյայում։ Առաջին պլանում (աջ կողմում)՝ ցիկլոնից տուժած մի ընտանիք վայելում է մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկի քաջալերական այցելությունը

ԱՊՐԻԼԻ 12, 2023
ՊԵՐՈՒ

«Յակու» ցիկլոնը հարվածել է Պերուի հյուսիսային ափերին

«Յակու» ցիկլոնը հարվածել է Պերուի հյուսիսային ափերին

2023 թ. մարտի սկզբին «Յակու» ցիկլոնը հարվածեց Պերուի հյուսիսային ափերին։ Երկօրյա ջրհեղեղներից և սողանքներից հետո երկրի հյուսիսային և կենտրոնական շրջաններում արտակարգ իրավիճակ հայտարարվեց։ Ջրհեղեղը ավերեց մի շարք տներ, կամուրջներ և գլխավոր ճանապարհներ՝ դժվարացնելով մարդկանց տարհանելու գործը։

Տուժած հավատակիցներ և վնասներ

  • Մեր հավատակիցներից ոչ ոք չի զոհվել։

  • 2 քարոզիչ վնասվածքներ է ստացել։

  • 106 քարոզիչ տարհանվել է։

  • 70 տուն լրջորեն վնասվել է։

  • 130 տուն թեթևակի է վնասվել։

  • 5 Թագավորության սրահ լրջորեն վնասվել է։

  • 5 Թագավորության սրահ թեթևակի է վնասվել։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես աջակցում են և գործնական օգնություն տրամադրում տուժած տարածքներում ապրող հավատակիցներին։

  • Աղետից տուժածներին օգնելու 3 կոմիտեներ են նշանակվել, որպեսզի կազմակերպեն հումանիտար օգնություն տրամադրելու գործը։

Մենք վստահ ենք, որ Եհովան օգնում է Պերուի մեր հավատակիցներին, որ «կարողանան ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1։11