ՕԳՈՍՏՈՍԻ 19, 2019
ՊԵՐՈՒ
Պերուում Եհովայի վկաները մեծ մասշտաբով հրապարակային վկայություն են տալիս սպորտային միջոցառումների ժամանակ
2019 թ. հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-ը Լիմայում (Պերու) տեղի են ունենում համաամերիկյան և պարահամաամերիկյան խաղեր։ Ուստի հատուկ հրապարակային վկայություն տալու նպատակով մեր եղբայրները կազմակերպել են քարոզարշավ, որին մասնակցում են մեր մոտ 3 000 հավատակիցները։ Ակնկալվում է, որ այդ միջոցառումներին ներկա կլինեն ավելի քան 8 500 մարզիկներ և մոտ 250 000 հյուրեր։
Քարոզիչները 53 վայրերում տեղադրել են 100 ցուցատախտակներ, որպեսզի վկայություն տան մեծ թվով այցելուների։ Գրականությունը մատչելի է այմարա լեզվով, անգլերենով, իսպաներենով, կեչուա (Այակուչո) լեզվով, պորտուգալերենով և ֆրանսերենով։ Ցուցատախտակների վրա նաև ներկայացված են պերուական ժեստերի լեզվով տեսանյութեր խուլ և թույլ լսողություն ունեցող այցելուների համար։
Եղբայր Կեմպս Մորան Ուրտադոն, որն օգնում է համակարգելու քարոզարշավը, ասում է. «Այս նախաձեռնության շնորհիվ մենք կարող ենք զրուցել տարբեր ծագում ունեցող և տարբեր մշակույթների պատկանող բազմաթիվ մարդկանց հետ, քանի որ այս միջոցառումներին տարբեր երկրներից եկած մարդիկ են ներկա լինում։ Հրապարակային վկայությունը Աստվածաշնչի կրթական մեր գործի կարևոր մասն է։ Դա մարդկանց հրաշալի հնարավորություն է տալիս տեսնելու Եհովայի վկաների քարոզչական գործունեությունը հանրային վայրերում»։
Շատ ոգևորիչ է իմանալ այս ընդլայնված քարոզչական գործունեության մասին։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել Պերուի մեր եղբայրների և քույրերի ջանքերը, մինչ նրանք ամենուրեք քարոզում են մարդկանց (Գործեր 17։17)։