Անցնել բովանդակությանը

Թաիլանդի դեսպանատան երկու ներկայացուցիչները (կենտրոնում)՝ մասնաճյուղի և տեղի Վկաների հետ (Պերուի մասնաճյուղ)

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 2018
ՊԵՐՈՒ

Թաիլանդի դեսպանատունը իր «անկեղծ երախտագիտությունն ու հիացմունքն» է հայտնել Պերուի Եհովայի վկաներին

Թաիլանդի դեսպանատունը իր «անկեղծ երախտագիտությունն ու հիացմունքն» է հայտնել Պերուի Եհովայի վկաներին

2018 թ. հունիսի 26-ին Պերուում Թաիլանդի դեսպանատան ներկայացուցիչները այցելեցին Եհովայի վկաների մասնաճյուղ, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայում։ Նրանց նպատակն էր շնորհակալություն հայտնել մեր եղբայրներին Պերուի կալանավայրում գտնվող Թաիլանդի քաղաքացիներին աջակցելու համար։

Պերուի Եհովայի վկաները Աստվածաշնչի իրենց կրթական գործունեության շրջանակներում այցելում են կալանավայրեր՝ սկսած 2007 թ.-ից։ Սակայն 2013 թ.-ից ի վեր եղբայրները այցելում են նաև մի կալանավայր, որտեղ անազատության մեջ են գտնվում թաիլանդցիներ։ Եղբայրների դրսևորած անձնական հետաքրքրությամբ տպավորված՝ Թաիլանդի հյուպատոսը կապ հաստատեց մասնաճյուղի հետ՝ այցելություն կազմակերպելու նպատակով։

Եղբայրներն ու քույրերը հեռանում են այն կալանավայրից, որտեղ անազատության մեջ գտնվողներին օգնում են իմանալու Աստվածաշնչի մասին

Դեսպանատան պատվիրակության կազմում ընդգրկված էին գործերի ժամանակավոր հավատարմատար պրն Անգկուրա Կուլվանին, առաջին քարտուղար/հյուպատոս պրն Պատոմպոն Սինթոն և հյուպատոսի օգնական տկն Պաթանա Պոնգուդոնը։ Մասնաճյուղի կոմիտեի անդամների ուղեկցությամբ շրջայց կատարելիս նրանք տեղեկացան մասնաճյուղում իրականացվող մեծածավալ թարգմանչական աշխատանքի, այդ թվում՝ տեղաբնիկների ինը լեզուներով արվող թարգմանությունների մասին։

Թաիլանդի դեսպանատան ներկայացուցիչները նայում են, թե ինչպես է մի եղբայր մեր հրատարակությունները թարգմանում պերուական ժեստերի լեզվով

Դեսպանատունը մասնաճյուղին ուղարկած պաշտոնական նամակում իր «անկեղծ երախտագիտությունն ու հիացմունքը» հայտնեց մեր եղբայրների տքնաջան աշխատանքի համար, քանի որ նրանք հոգ են տանում «Պերուի ընչազուրկ և խոցելի մարդկանց մասին՝ անկախ այն բանից, թե վերջիններս ինչ կրոն են դավանում և ինչ մշակույթի են պատկանում»։ Դեսպանատունը նաև գովեց «Եհովայի վկաների միավորմանը՝ Պերուի մասնաճյուղին, իր աջակցության և անխոնջ ջանքերի համար, որ գործադրում է անազատության մեջ գտնվող Թաիլանդի քաղաքացիների դժվարությունները թեթևացնելու և նրանց կյանքի որակը բարելավելու նպատակով»։

Պերուի մեր եղբայրների օրինակը ցույց է տալիս, թե ինչ լավ արդյունքներ են լինում, երբ աստվածաշնչյան լուրը հայտնում ենք ամեն տեսակ մարդկանց (1 Կորնթացիներ 9։22