Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 5, 2019
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Լիսաբոն (Պորտուգալիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն

Լիսաբոն (Պորտուգալիա)։ «Սերը երբեք չի վերջանում» 2019 թ. միջազգային համաժողով. հաշվետվություն
  • Օրերը՝ հունիսի 28–30, 2019

  • Վայրը՝ «Sport Lisboa e Benfica» մարզադաշտ (Լիսաբոն, Պորտուգալիա)

  • Լեզուները՝ անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն (Պորտուգալիա), պորտուգալական ժեստերի լեզու

  • Ներկաների բարձրագույն թիվը՝ 63 390

  • Մկրտվածների թիվը՝ 451

  • Միջազգային համաժողովի պատվիրակների թիվը՝ 5 300

  • Հրավիրված մասնաճյուղերը՝ Անգոլա, Ավստրալասիա, Բրազիլիա, Գանա, Իսպանիա, Կանադա, Կենտրոնական Ամերիկա, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ, Մոզամբիկ, Սենեգալ և Վենեսուելա

  • Հետաքրքիր դեպք. պրն Սանտոսը պատվիրակներին շրջայցի տանող ավտոբուսներից մեկի վարորդն էր։ Երբ խմբի ղեկավարը նրան հրավիրեց համաժողով, նա ասաց. «Ես ուզում եմ գալ։ Ինչ սկսել եմ աշխատել ձեզ հետ, այնպիսի խաղաղություն ունեմ, որ չեմ կարող նկարագրել։ Չգիտեմ, թե որտեղից է այդ խաղաղությունը, բայց դուք եք ինձ այն տալիս։ Ես ամբողջ օրը մարզադաշտում կլինեմ։ Ուզում եմ ներկա լինել համաժողովին»։ Համաժողովից հետո պրն Սանտոսն ասաց, որ իրեն շատ դուր եկավ ծրագիրը։ Նա Լիսաբոնի մոտակայքում գտնվող գյուղից է։ Համաժողովին նա ծանոթացել էր մի եղբոր հետ, ով իր գյուղի հարևան գյուղում է ապրում։ Պրն Սանտոսը համաձայնեց հանդիպել նրա հետ, երբ տուն վերադառնա։

 

Տեղի եղբայրներն ու քույրերը ողջունում են հենց նոր օդանավակայան ժամանած պատվիրակներին։

Պատվիրակները այցելում են Պորտուգալիայի մասնաճյուղ, որտեղ բաց դռների օր է կազմակերպվել։

Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը ներկայացնում է համաժողովի առաջին օրվա եզրափակիչ ելույթը։

Ներկաները երգում են պորտուգալական ժեստերի լեզվով։

Մկրտության թեկնածուներից մեկը մկրտվում է։

Տեղաբնակ մի երեխա լուսանկարվում է Կարենի և Սոնայի հետ։

Պատվիրակները երգում են համաժողովի վերջին երգը։

Տարբեր երկրներից հրավիրված հատուկ լիաժամ ծառայողները համաժողովի ավարտին ձեռքով են անում ներկաներին։

Պատվիրակները տեղի եղբայրներից մեկի հետ հրապարակային վկայություն են տալիս։

Տեղի եղբայրներն ու քույրերը ավանդական պար են պարում պատվիրակների համար։

Երեկոյան միջոցառման ժամանակ տարբեր համարներ կատարած եղբայրներն ու քույրերը ձեռքով են անում ներկաներին։