ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 2022
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
«Մատթեոս» գիրքը լույս է տեսել կաբուվերդիանու լեզվով
2022 թ. սեպտեմբերի 25-ին Պորտուգալիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Մարիո Պինտո դե Օլիվեյրան հայտարարեց կաբուվերդիանու լեզվով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի լույսընծայման մասին։ Այս հատուկ օնլայն ծրագրի ժամանակ, որը ուղիղ հեռարձակվեց Լիսաբոնից՝ Պորտուգալիայի մասնաճյուղից, նշվեց, որ հասանելի է գրքի թվային ձևաչափը։ Ունկնդիրները 3 812-ն էին, որոնց թվում էին Պորտուգալիայի և Կաբո Վերդեի Թագավորության սրահներում ներկա գտնվողները։
Կաբուվերդիանուն պատկանում է կրեոլ լեզվին, որի հիմքը պորտուգալերենն է։ Այն Կաբո Վերդեում ապրող մարդկանց մեծ մասի մայրենի լեզուն է։ Կաբո Վերդեում իրականացվող քարոզչական գործունեությունը վերահսկվում է Պորտուգալիայի մասնաճյուղի կողմից։
Աստվածաշնչի այս թարգմանության վերաբերյալ թարգմանիչներից մեկը հետևյալը նշեց. «Թեև կաբուվերդիանու լեզվով առկա են Աստվածաշնչի որոշ գրքեր, սակայն դրանք ձեռք բերելը այդքան էլ հեշտ չէ։ Շատերը, ովքեր կստանան այս Աստվածաշունչը, կյանքում առաջին անգամ Աստծու Խոսքը կկարդան իրենց մայրենի լեզվով»։
Մեկ այլ թարգմանիչ էլ ասաց. «Այս Աստվածաշունչը դյուրընթեռնելի և դյուրըմբռնելի է։ Այնտեղ կան բառեր, որոնք օգտագործում ենք առօրյայում։ Այն մեծ նվեր է Եհովայից և շատ օգտակար կլինի քարոզչական գործում։ Այժմ ավելի քիչ ժամանակ կծախսենք բառերի իմաստը բացատրելու վրա, փոխարենը կկենտրոնանանք ճշմարտությունը մարդկանց սրտին հասցնելու վրա»։
Կաբուվերդիանու լեզվով «Մատթեոս» գրքի լույսընծայումը հզոր ապացույց է, որ մեր անաչառ Աստվածը իր Խոսքը հասանելի է դարձնում բոլոր իրեն փնտրողներին (Գործեր 10։34, 35)։