Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 2017
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

Պորտուգալիայում հրդեհների հետևանքով գրանցվել է զոհերի ամենաբարձր թիվը

Պորտուգալիայում հրդեհների հետևանքով գրանցվել է զոհերի ամենաբարձր թիվը

Ծայրահեղ բարձր ջերմաստիճանը՝ զուգորդված ուժգին երաշտի հետ, նպաստել է Պորտուգալիայում հրդեհների առաջացմանը, որոնց հետևանքով զոհերի ամենաբարձր թիվն է գրանցվել այդ երկրում։ Հունիսին ընդհանուր առմամբ զոհվել է 64 հոգի, հոկտեմբերին՝ 45, և այդ նույն ամսվա կեսերին հրդեհների բարձրագույն թիվ է գրանցվել՝ 523։ Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման ծառայության տվյալների համաձայն՝ այս տարի անտառային հրդեհների պատճառով արդեն այրվել է մոտ 520000 հեկտար (1,3 միլիոն ակր) տարածք, ինչը վեց անգամ ավելի է տարեկան միջին ցուցանիշից՝ մոտ 83000 հեկտարից (205000 ակրից)։

Պորտուգալիայի մասնաճյուղի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ հրդեհների պատճառով զոհվել է մեր եղբայրներից մեկը և նրա ազգականներից մի չորսամյա երեխա։ Բացի այդ, վնասվել կամ ավերվել են մեր հավատակիցներից մի քանիսի տները, ինչպես նաև ֆերմաներն ու սարքավորումները, և նրանց անասունների որոշ մասը ծխախեղդ է եղել։ Տեղի եղբայրներն ու քույրերը օգնում են միմյանց վերացնել հրդեհի հետևանքները՝ հավաքելով այրված ծառերը և մնացած աղբը։

Աղետից տուժածներին օգնելու տեղի կոմիտեն արագ քայլեր է ձեռնարկել գործնական օգնություն ցուցաբերելու համար։ Բացի այդ, Պորտուգալիայի մասնաճյուղի կոմիտեի երկու անդամներ տեղի շրջանային վերակացուների և ժողովի երեցների հետ այցելել են մեր եղբայրներին ու քույրերին՝ նրանց քաջալերելու համար։

Մենք աղոթում ենք, որ Եհովան Պորտուգալիայի մեր եղբայրներին շարունակի սիրառատ կերպով աջակցել ու մխիթարել, ինչն այդքան անհրաժեշտ է հրդեհի պատճառած մեծ վնասներից հետո վերականգնվելու համար (Սաղմոս 71։21

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Պորտուգալիա: Ժուան Պեդրու Կանդեյաս, +351-214-604-339