ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2020
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ
Ուժեղ երկրաշարժերը ցնցում են Պուերտո Ռիկոն
2020թ. հունվարի 7-ին Պուերտո Ռիկոյում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց, որին հաջորդեցին հարյուրավոր հետցնցումներ, իսկ հունվարի 11-ի առավոտյան 5,9 մագնիտուդ երկրաշարժը ցնցեց կղզին։
Աղետից տուժած տարածքում շատ տներ դեռևս հոսանքազրկված են։ Նաև շատ մարդիկ դրսում են գիշերում՝ վտանգից խուսափելու համար։ Միացյալ Նահանգների մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր հավատակիցներից ոչ ոք չի վիրավորվել կամ մահացել։ Սակայն 248 հոգի ստիպված է եղել լքել իր տունը։ Մեր հավատակիցներին պատկանող 8 տուն քանդվել է, իսկ 70-ը մասնակիորեն ավերվել են։ Վնասվել է նաև 10 Թագավորության սրահ։ Աղետից տուժածների աջակցության կոմիտեն այդ տարածքի շրջանային վերակացուների հետ հումանիտար օգնություն է ցույց տալիս, ինչպես նաև հովվական այցելություններ անում աղետից տուժած քարոզիչներին։
Չնայած այս դժվար պայմաններին՝ մեր եղբայրները շարունակում են հետևել իրենց հոգևոր գրաֆիկին։ Եղբայր Ռոբերտ Հենդրիքսը, ով հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքներն է կոորդինացնում ԱՄՆ-ի մասնաճյուղում, նշում է. «Պուերտո Ռիկոյում սովորաբար այսպիսի աղետներ չեն լինում։ Այդ իսկ պատճառով այս երկրաշարժերը շատ են անհանգստացրել մեր քույրերին ու եղբայրներին։ Սակայն շատ քաջալերական է, որ չնայած դրան՝ նրանք դրական տրամադրվածություն են պահպանում։ Իրենց հնարավորության սահմաններում նրանք շարունակում են մասնակցել ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը՝ թեև չունեն էլեկտրականություն և ջուր։ Երեցները հսկայական գործ են անում՝ բոլոր կարիքի մեջ եղողներին քաջալերելու և օգնելու համար»։
Շատ ոգևորիչ է տեսնել, թե մեր եղբայրները որքան են գնահատում հոգևոր բաները նույնիսկ բնական աղետի ժամանակ։ Աղոթում ենք, որ Եհովան շարունակի նրանց մտքի խաղաղություն տալ (Սաղմոս 119։165)։