Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 2017
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ

Նախնական տեղեկություն «Մարիա» փոթորկի վերաբերյալ

Նախնական տեղեկություն «Մարիա» փոթորկի վերաբերյալ

2017թ. սեպտեմբերի 20-ին՝ չորեքշաբթի, Միացյալ Նահանգներում երբևէ մոլեգնած ամենաուժգին փոթորիկներից հինգերորդը՝ «Մարիա»-ն, լայնամասշտաբ ավերածությունների պատճառ դարձավ Պուերտո Ռիկոյում։ Արդյունքում՝ ամբողջ կղզին ներկայումս հոսանքազրկված է, և կառավարությունը պարետային ժամ է սահմանել՝ սկսած ժ. 18։00-ից։

Ըստ տեղեկությունների՝ մեր եղբայրներից ոչ ոք չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Իրականացվում են աղետից տուժածներին օգնելու աշխատանքներ։ Եղբայրները Թագավորության սրահի շենքը, որը չի վնասվել, կօգտագործեն որպես ապաստան և առաջին անհրաժեշտության իրերի բաշխման կենտրոն։

Սան Խուանում գտնվող Բեթելի շենքը չնչին վնաս է կրել։ Այնտեղ ծառայող մեր հավատակիցները ապահով են և ոչ մի վնասվածք չեն ստացել։ Ներկայումս շենքը չունի ինտերնետ կապ, իսկ հոսանքը մատակարարվում է գեներատորի միջոցով։

Վստահ ենք, որ մեր եղբայրները կմխիթարվեն՝ տեսնելով օգնություն տրամադրելու նպատակով Եհովայի կազմակերպության ներդրած ջանքերը (2 Կորնթացիներ 1:3

Մեդիա կոնտակտ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000