Անցնել բովանդակությանը

Վերևի ձախ կողմում՝ կրթության նախարարի 2023 թ. մարտի 15-ի նամակը։ Ներքևում՝ դպրոցից հեռացված մի քանի Վկա աշակերտներ ու նրանց ծնողները

ՄԱՅԻՍԻ 1, 2023
ՌՈՒԱՆԴԱ

Ռուանդայի կրթության նախարարը պաշտպանում է դպրոցականների կրոնի ազատության իրավունքը

Ռուանդայի կրթության նախարարը պաշտպանում է դպրոցականների կրոնի ազատության իրավունքը

2023 թ. մարտի 15-ին Ռուանդայի կրթության նախարարը հրաման արձակեց, որ երկրի բոլոր դպրոցները հետ ընդունեն Եհովայի վկաներին։ Նրանք հեռացվել էին, քանի որ հրաժարվել էին մասնակցել իրենց համոզմունքներին հակասող կրոնական ծեսերի։ Առնվազն 80 աշակերտ հեռացվել էր դպրոցից։

Ռուանդայի կրթության նախարարը նամակներ ուղարկեց շրջանների բոլոր քաղաքապետներին ու դպրոցների տնօրինություններին՝ հորդորելով դադարեցնել դպրոցից վտարումները։ Հղում կատարելով Ռուանդայի Հանրապետության Սահմանադրությանը՝ նա նշեց. «Յուրաքանչյուր ռուանդացի կրթության իրավունք ունի։ Մտքի, խղճի, կրոնի, պաշտամունքի և դրանց հանրային դրսևորման ազատությունը երաշխավորվում է պետության կողմից»։ Նա նաև գրեց, որ յուրաքանչյուր ոք, ով խանգարում է երեխային հաճախել դպրոց, «մեղավոր է և ենթակա է վարչական պատժի»։ Նա հիշեցրեց դպրոցների տնօրինություններին, որ «ոչ մի աշակերտ չպետք է հեռացվի դպրոցից իր մտքի, խղճի, կրոնի կամ պաշտամունքի պատճառով... Ուստի դպրոցների տնօրինությունները պետք է դադարեցնեն նման ոտնձգությունները և հետ ընդունեն հեռացված աշակերտներին»։

Հեռացված աշակերտների մեջ էր քույր Ջանետ Նիյոնկուրուն։ Նա պատմում է. «Հեռացվելուց հետո մեկ տարի դպրոց չեմ հաճախել։ Թեև ի վերջո գտա դպրոց, որն ընդունեց ինձ, բայց ստիպված էի ամեն օր երկու ժամ քայլել, որպեսզի մասնակցեմ դասերին»։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին գնալ հեռավոր դպրոցներ, ստիպված էին դադարեցնել իրենց կրթությունը։

Եղբայր և քույր Հակիզիմանաների երեք երեխաներին հեռացրել էին դպրոցից կրոնական ծեսերին չմասնակցելու պատճառով։ Եղբայր Հակիզիմանան ասում է. «Մենք նամակ գրեցինք դպրոցի տնօրենին, բայց նա չպատասխանեց։ Նույնիսկ հանդիպում կազմակերպեցինք տնօրենի հետ։ Մեր երեխաները, օգտագործելով Աստվածաշունչը, բացատրեցին նրան իրենց համոզմունքները, սակայն նա ոչինչ չձեռնարկեց։ Շատ ուրախացանք, երբ լսեցինք նախարարի հրամանի մասին։ Դրանից հետո հանդիպեցինք շրջանի իշխանությունների հետ, և մեր երեխաներին թույլ տրվեց վերադառնալ դպրոց»։

Մենք շատ ենք գնահատում կրթության նախարարի այս հրամանը, որը պաշտպանում է դպրոցականների իրավունքները Ռուանդայում։ Այս երեխաները «մաքուր խիղճ» պահպանեցին՝ փառք բերելով Եհովայի անվանը (1 Պետրոս 3։16