ԱՊՐԻԼԻ 21, 2020
ՌՈՒՄԻՆԻԱ
Ռումիներեն Աստվածաշնչի լույսընծայումը հայտարարվեց տեսակապով
2020 թ. ապրիլի 19-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել ռումիներենով։ Հայտարարությունն արեց Ռումինիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջոն Բրենկան։ Ծրագիրը տեսակապի ու հեռարձակման միջոցով դիտեցին Ռումինիայում և Մոլդովայում գտնվող բոլոր ռումինախոս ժողովները։ Այն նաև թարգմանվեց հունգարերեն, գնչուերեն (Ռումինիա) և ռումինական ժեստերի լեզվով։ Ավելի քան 69 000 հոգի դիտեց ծրագիրը։
Աստվածաշնչի վերանայված թարգմանությունը երկու թարգմանչական խմբերի ավելի քան երեք տարի տևած աշխատանքի արդյունքն էր։ Այս թարգմանությունը ոչ միայն ավելի հասկանալի լեզվով է գրված և բնական է հնչում, այլև ճշգրտորեն փոխանցում է բնագրային տեքստի բովանդակությունը։ Թարգմանիչներից մեկն ասաց. «Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» ժամանակակից լեզվի շնորհիվ հեշտ է ընթերցել և կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու զգացմունքների ու հույզերի վրա»։
Թարգմանչական խմբի անդամներից մեկ ուրիշն էլ նշեց. «Պարզ թարգմանության շնորհիվ այս թողարկումը Աստվածաշնչի ուսումնասիրության լավ գործիք կլինի բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար»։ Անկասկած, այն անկեղծ սիրտ ունեցող բոլոր մարդկանց կօգնի մոտենալ Եհովային։ Սա կենդանի գիրք է կենդանի լեզվով»։
«Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է 187 լեզուներով։ Այդ լեզուներից 31-ով ամբողջությամբ վերանայվել է Աստվածաշունչը՝ հիմնվելով 2013 թվականի անգլերեն «Նոր աշխարհ թարգմանության» վերանայված թողարկման վրա։ Տարբեր երկրներում ապրող ավելի քան 65 000 ռումինախոս Եհովայի վկաներ մեծ օգուտներ կքաղեն այս վերանայված թարգմանությունից։
Այս ուրախալի իրադարձությունը ակնհայտորեն փաստում է, որ Եհովան օրհնում է այն մարդկանց, ովքեր սիրում և միասնության մեջ ծառայում են իրեն (Առակներ 10։22)։