Անցնել բովանդակությանը

Համաժողովի ներկաների համայնապատկերը։ Ցուցանակի վրա գրված է. «Սրերը խոփեր դարձան»

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 2021
ՌՈՒՄԻՆԻԱ

Ռումինիայում կայացած առաջին համաժողովի 75-ամյակը

Ռումինիայում կայացած առաջին համաժողովի 75-ամյակը

2021 թ. սեպտեմբերի 28-ին կլրանա Ռումինիայում կայացած առաջին համաժողովի 75-ամյակը։ Այն կազմակերպվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ աշխարհը նոր էր ոտքի կանգնել, և սկսվել էր հալածանքների ուժգին ալիք։ Չնայած հակառակորդների ջանքերին՝ համաժողովը տեղի ունեցավ։

Ձախից աջ. ակորդեոն (համաժողովի ժամանակ օգտագործվել է նվագախմբի կողմից), քարոզչական պայուսակ և ներկաների կրած կրծքանշանները

Այն անցկացվեց 1946 թ. սեպտեմբերի 28, 29-ին Բուխարեստի «Հռոմեական արենաս» ամֆիթատրոնում։ Համաժողովի պատվիրակների համար եղբայրները մի գնացք էին վարձել։ Սակայն ազդեցիկ ուղղափառ հոգևորականները միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի գնացքը մի քանի չպլանավորված կանգառներ կատարի, ու այդպիսով հետաձգվի դրա ժամանումը։

Համաժողովից մեկ օր առաջ՝ ուրբաթ օրը, եղբայրները սկսեցին ժամը 9-ից հավաքվել կայարանում, քանի որ գնացքը պետք է ժամաներ ժամը 10։00-ին։ Չնայած նրան, որ գնացքն ուշացավ և տեղ հասավ ժամը 18։00-ին՝ մեր հավատակիցները համբերատարորեն սպասեցին դրան։

Քանի որ պատերազմը ավերել էր հազարավոր տներ, գիշերելու քիչ տեղեր կային: Այդ հարցը լուծելու համար եղբայրները գնեցին ծղոտ և այն լցրին համաժողովի մոտակայքում ապրող եղբոր այգում: Եղանակը տաք էր, ուստի ընտանիքները կարող էին հանգիստ քնել բաց երկնքի տակ։

Շաբաթ առավոտյան ծրագրին ներկա էր մոտ 3 400 հոգի։ Ներկաներն իմացան, որ «Դիտարանը» կվերսկսի ամիսը երկու անգամ հրատարակվել ռումիներեն և հունգարերեն։ Համաժողովի ընթացքում եղբայրները առաջին թողարկման մոտ 1 000 օրինակ բաժանեցին ներկաներին։ Ամսագրում որոշ ժամանակ տպագրվում էին լրացուցիչ ուսումնական հոդվածներ, որպեսզի մեր հավատակիցները կարողանային ուսումնասիրել պատերազմի ընթացքում բաց թողնված նյութերը։

Կիրակի հանրային ելույթի ներկաների թիվը հասավ մոտ 15 000-ի։ Ներկաների թվում էին Ռումինիայի պետական պաշտոնյաներ, ոստիկաններ և ուղղափառ քահանաներ, որոնք եկել էին իրենց կրոնական հագուստով։ Եղբայրներն իմացան, որ հոգևորականները ծրագրել էին բենզինի տակառներ տեղադրել համաժողովի վայրի մոտ, որպեսզի համաժողովի ընթացքում պայթյուն տեղի ունենա։ Իշխանությունների հետ համագործակցելով՝ մեր եղբայրները կարողացան տապալել այդ ծրագիրը։

Համաժողովի ընթացքում քահանաներից մեկը փորձեց բեմ բարձրանալ, սակայն եղբայրները թույլ չտվեցին։ Նրանցից մեկը ասաց քահանային. «Կարիք չկա, որ ուղղափառ քահանա խոսի այս բեմից, սակայն դուք կարող եք նստել և ունկնդրել ծրագիրը»։ Դրանից հետո քահանան այլևս չփորձեց խանգարել։ Ավելի ուշ Ռումինիայի գլխավոր դատախազը գովեց մեր հավատակիցներին կազմակերպված համաժողովի համար։

Եղբայր Վասիլի Սաբադաշը, ով այժմ 96 տարեկան է և ներկա է եղել այդ համաժողովին, ասում է. «Չնայած սպառնալիքներին՝ մեր եղբայրները մի գրամ չեն վախեցել, նման բան չեմ հիշում։ Խնդիրը վախը չէր։ Եղբայրները սովոր էին հալածանքի։ Նրանք ընդհանրապես չեն վախեցել»։

Վասիլին ասում է՝ համաժողովն օգնեց, որ Ռումինիայի մեր հավատակիցները ավելի միասնական դառնան։ Շատերը պատերազմի ժամանակ էին ուսումնասիրել Աստվածաշունչն ու մկրտվել։ Ճշմարտության մեջ նոր լինելու պատճառով պատերազմի վերաբերյալ ոմանց կարծիքները չէին համընկնում։ Սակայն համաժողովից եղբայրները հեռացան միասնական, ուրախ ու երջանիկ։ Վասիլին ասում է. «Կուզեի, որ այն շարունակվեր։ Հավատակիցներին հրաժեշտ տալը շատ դժվար էր»։

Այսօր Ռումինիայի մեր հավատակիցները երկրպագում են Եհովային առանց խոչընդոտների։ 2020 թ.-ին այդ երկրում կար ավելի քան 39 000 ակտիվ Եհովայի վկա, իսկ 2021 թ. Հիշատակի երեկոյի ներկաների թիվը անցել է 100 000-ը։ Նման ցուցանիշ Ռումինիայում չէր գրանցվել։

Անչափ ուրախալի է տեսնել, որ Ռումինիայի մեր հավատակիցները վճռել են միասին հաղթահարել ցանկացած դժվարություն։ Մենք շնորհակալ ենք Եհովային, որ այդ պատմական աստվածապետական միջոցառման ժամանակ օրհնեց ու պաշտպանեց իր ժողովրդին (Եբրայեցիներ 10։24, 25