Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ եղբայր Կոռնելիու Չեպան ներկայացնում է Հիշատակի երեկոյի ելույթը ռումիներենով, իսկ եղբայր Անխելոս Կառամպլիասը թարգմանում է այն մեկ հունախոս կալանավորի համար

ԱՊՐԻԼԻ 20, 2021
ՌՈՒՄԻՆԻԱ

2021 թ. Հիշատակի երեկո. Հիշատակի երեկոյի ելույթը տեսակապի միջոցով ներկայացվեց Ռումինիայի բանտերից մեկում

2021 թ. Հիշատակի երեկո. Հիշատակի երեկոյի ելույթը տեսակապի միջոցով ներկայացվեց Ռումինիայի բանտերից մեկում

Արդեն 17 տարի է, ինչ մեր եղբայրները Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում Ռումինիայի «Ժիլավա» կալանավայրում։ Սակայն երբ սկսվեց COVID-19 համավարակը, այցելությունները կալանավայր դադարեցվեցին։ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյից՝ 2021 թ. մարտի 27-ից ընդամենը երկու շաբաթ առաջ պաշտոնապես թույլ տրվեց տեսակապի միջոցով վերսկսել հանդիպումները կալանավորների հետ։ Մեր եղբայրները հարցրին կալանավայրի վարչակազմից, թե արդյոք կարող են Հիշատակի երեկոյի ծրագիրը ևս ներկայացնել տեսակապի միջոցով։ Նրանք թույլտվություն ստացան։ Ընդհանուր հաշվով Հիշատակի երեկոյին ներկա գտնվեցին 21 բանտարկյալ և կալանավայրի 4 աշխատակից։

Եղբայր Կոռնելիու Չեպան ելույթը ներկայացրեց ռումիներենով, իսկ եղբայր Անխելոս Կառամպլիասը այն թարգմանեց մեկ հունախոս բանտարկյալի համար։ Կալանավայրի աշխատակազմից 4 հոգի, այդ թվում՝ փոխտնօրեններից մեկը, ներկա եղան հանդիպմանը։

Եղբայր Չեպան ասում է. «Ինձ համար մեծ առանձնաշնորհում էր Հիշատակի երեկոյի այս ելույթը ներկայացնելը։ Կալանավորները ուշադիր լսեցին այն և սկսեցին մտածել, թե ինչ մեզ զոհ է Հիսուսը տվել նրանց համար»։

Իսկ եղբայր Կառամպլիասն ասում է. «Այնքան ուրախ ենք, որ Եհովան բաց արեց բանտի դռներն ու թույլ տվեց քարոզել կալանավորներին և անցկացնել Տիրոջ ընթրիքը։ Հուսով ենք, որ ապագայում շատ ուրիշ բանտարկյալներ կմիանան մեր քննարկումներին և մխիթարություն կստանան Աստծու Խոսքից»։

Մենք անչափ ուրախ ենք, որ կալանավայրի վարչակազմը հնարավորություն ընձեռեց բանտարկյալներին լսել Հիշատակի երեկոյի ելույթը (1 Տիմոթեոս 2։3, 4