Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 18, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԱՄՆ օրենսդիր մարմինը բանաձև է ներկայացրել, որով կոչ է անում ազատ արձակել եղբայր Դենիս Քրիստենսենին

ԱՄՆ օրենսդիր մարմինը բանաձև է ներկայացրել, որով կոչ է անում ազատ արձակել եղբայր Դենիս Քրիստենսենին

Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի՝ Ներկայացուցիչների պալատի երկու անդամները ներկայացրել են թիվ 958 բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին եղբայր Դենիս Քրիստենսենին անարդարացիորեն բանտարկելու համար։ Բանաձևը Ռուսաստանի իշխանություններին ուղղված ամենավերջին քննադատությունն է այն մասին, որ վերջինս հալածում է մեր հավատակիցներին կրոնական համոզմունքների պատճառով։

Եղբայր Քրիստենսենը ձերբակալվել և բանտարկվել է 2017 թ. մայիսին զուտ այն պատճառով, որ մասնակցել է Եհովայի վկաների հանդիպումներին։ Բանաձևը, որը ներկայացվել է 2020 թ. մայիսի 8-ին կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Մայքլ Մըքքոլի կողմից, կոչ է անում անմիջապես ազատ արձակել Դենիս Քրիստենսենին։

Բանաձևում մասնավորապես նշվում է. «Դենիս Քրիստենսենը, որը Եհովայի վկա է և Դանիայի քաղաքացի, 2019 թ. փետրվարի 6-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը դատապարտել է այս որոշումը, որը ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանի կառավարությունը միջամուխ է կրոնի ազատության իրավունքը կոպտորեն խախտելու մեջ կամ հանդուրժում է այդ ամենը»։

2020 թ. մայիսի 25-ին կլրանա եղբայր Քրիստենսենի ազատազրկման երեք տարին։ Նա այն 32 եղբայրների և քույրերի թվում է, որոնք բանտարկվել են իրենց հավատի համար։ Նրանցից 9-ը դատապարտվել են ազատազրկման, իսկ 23 գտնվում են նախնական կալանքի տակ։ Եվս 18 Եհովայի վկաներ գտնվում են տնային կալանքի տակ։ 2017 թ.-ից Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են մոտ 900 Վկաների տներ, իսկ 331 Վկաների դեմ հարուցվել է քրեական գործ։

Միացյալ Նահանգների և Եվրոպայի իշխանությունները խստորեն քննադատել են Ռուսաստանին Եհովայի վկաներին հալածելու համար։

Անկախ նրանից՝ թիվ 958 բանաձևը կընդունվի կամ դրա արդյունքում ինչ-որ բան կփոխվի, թե ոչ՝ մենք գիտենք, որ Եհովան կշարունակի օգնել մեր հավատակիցներին, որ ուրախությամբ տոկան։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ Եհովան կվերացնի բոլոր նրանց, ովքեր «չարիք են պատրաստում օրենքի միջոցով» (Սաղմոս 94։20–23