Անցնել բովանդակությանը

Ալեքսանդր Բոնդարչուկը և նրա կինը՝ Ելենան (ձախ կողմում), և Սերգեյ Յավուշկինը ու նրա կինը՝ Տատյանան (աջ կողմում)

ԱՊՐԻԼԻ 2, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ալեքսանդր Բոնդարչուկին և Սերգեյ Յավուշկինին երկարատև տնային կալանքից հետո սպառնում է ազատազրկում

Ալեքսանդր Բոնդարչուկին և Սերգեյ Յավուշկինին երկարատև տնային կալանքից հետո սպառնում է ազատազրկում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը

2022 թ. փետրվարի 16-ին Կեմերովոյի մարզային դատարանը մերժեց Ալեքսանդր Բոնդարչուկի և Սերգեյ Յավուշկինի բողոքը։ Եղբայրները դեռևս կմնան ազատության մեջ։

2021 թ. հունիսի 22-ին Կեմերովոյի Զավոդսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսանդրին և Սերգեյին։ Եղբայրները դատապարտվեցին չորս տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Ալեքսանդր Բոնդարչուկ

  • Ծնվել է 1974 թ. (Տոպկի, Կեմերովոյի մարզ)

  • Կենսագրություն: 19 տարեկանում կորցրել է հորը։ Մասնագիտացել է ծանր տեխնիկա վարելու մեջ։ Երկրորդ մասնագիտությամբ ատաղձագործ է։ Ներկայումս հնոցներ է վերանորոգում։ Սիրում է ձկնորսությամբ զբաղվել, դահուկներով սահել, հեծանիվ քշել և վազել։

  • Ելենայի հետ ամուսնացել է 1992 թ.-ին։ Նրանց ընտանիքում առաջինը Ելենան է սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Աստվածաշնչյան սկզբունքները օգնել են փրկել ամուսնությունը։ Զույգն ունի երկու որդի։

Սերգեյ Յավուշկին

  • Ծնվել է 1960 թ. (Ռուբցովսկ, Ալթայի երկրամաս)

  • Կենսագրություն: Երկար տարիներ աշխատել է որպես զոդող։ Այժմ փականագործ է։ Երիտասարդ տարիքից սիրել է կիթառ նվագել և սպորտով զբաղվել։

  • Տատյանայի հետ ամուսնացել է 1990 թ.-ին, որից կարճ ժամանակ անց սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նրանց հատկապես տպավորել էր այն փաստը, որ, չնայած հին գիրք լինելուն, Աստվածաշունչը դեռ գործնական է այսօր։ Զույգն ունի որդի և դուստր։

Դատական գործի պատմություն

2019 թ. հուլիսի 22-ին՝ առավոտյան ժամը 6:00-ին, ոստիկանության աշխատակիցները երկրորդ անգամ խուզարկեցին Ալեքսանդր Բոնդարչուկի և Սերգեյ Յավուշկինի բնակարանները։ Այդ ընթացքում եղբայրները ձերբակալվեցին և հարցաքննվեցին։ Ոստիկանները առգրավեցին նրանց էլեկտրոնային սարքերը։

Ալեքսանդրն ու Սերգեյը ձերբակալված մնացին երկու օր, որից հետո Կեմերովոյի Կենտրոնական շրջանի դատարանը նրանց նկատմամբ նշանակեց երկու ամսվա տնային կալանք, որը երկարաձգվեց վեց անգամ։

Տնային կալանքի տակ եղբայրներին արգելվում էր տնից հեռու լինել 300 մետր (984 ֆուտ)։ Դրա պատճառով նրանք չէին կարողանում գնալ աշխատանքի։ Սակայն նախքան քրեական հետապնդումների սկսվելը եղբայրները լավ համբավ էին ձեռք բերել իրենց համայնքում և տնօրենների մոտ։ Ուստի նրանց տնօրենները դիմեցին քննիչին՝ տեղաշարժի սահմանափակումների հարցում բացառություն անելու նպատակով։ Տնօրենների խնդրանքները մերժվեց։

Ալեքսանդրն ու նրա ընտանիքը հաճախ են տեսել, թե ինչպես է Եհովան աջակցում իրենց։ Քանի որ նրանց բանկային հաշիվները սառեցվել էին, նրանց ֆինանսական վիճակը շատ էր դժվարացել։ Ալեքսանդրն ասում է. «Այս ընթացքում սովորեցի ապավինել Եհովային ու ավելի շատ վստահել նրան։ Թվում է՝ նախկինում այդքան հաճախ չեմ նկատել Եհովայի ձեռքը մեր կյանքում։ Սակայն հիմա ամեն օր ու ամեն ժամ տեսնում եմ, թե ինչպես է Եհովան օգնում ինձ։ Նա երբեք ինձ ու իմ ընտանիքը չի թողնում առանց աջակցության ու սիրո»։

Այս քրեական գործի պատճառով Սերգեյը խիստ լարված էր ու սթրեսի մեջ, ինչի հետևանքով կաթված ստացավ։ Չնայած առողջական վիճակին՝ եղբայրը չի կորցնում դրական տրամադրվածությունը։ Նա ասում է. «Մենք պետք է հասկանանք, որ այս ժամանակավոր նեղությունները փոքր խնդիրներ են, որոնք գուցե միշտ չէ, որ հեշտ է լինում դիմագրավել»։

Սերգեյին զորացնում են 1 Կորնթացիներ 15։58-ում արձանագրված խոսքերը, որտեղ ասվում է, որ «Տիրոջը մատուցվող [մեր ծառայությունը].... զուր չէ»։ Նա ասում է. «Եհովան հիշում է ամեն ինչ, նա միշտ կհիշի մեր բարի գործերը»։

Մենք աղոթում ենք Ռուսաստանում հալածանքները տարիներ շարունակ համբերությամբ դիմագրավող մեր հավատակիցների համար։ Թող որ նրանց մխիթարի և զորացնի Աստծու Խոսքը, որտեղ ասվում է. «Եհովան իրենից վախեցողներին է հավանում, որոնք իր սիրառատ բարությանն են սպասում» (Սաղմոս 147։11