Անցնել բովանդակությանը

Ալեքսանդր Պարկովին դիմավորում է նրա կինը՝ Գալինան

ՕԳՈՍՏՈՍԻ 13, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ալեքսանդր Պարկովը ազատ է արձակվել բանտից

Ալեքսանդր Պարկովը ազատ է արձակվել բանտից

2024 թ. օգոստոսի 9-ին եղբայր Ալեքսանդր Պարկովը ազատ արձակվեց բանտից: 2021 թ. հուլիսի 29-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել էր վեցուկես տարվա ազատազրկման: Քանի որ նախքան մեղավոր ճանաչվելը Ալեքսանդրն արդեն գտնվում էր նախնական կալանքի տակ, ուստի նրա պատժաժամկետն այժմ համարվում է ավարտված։

Ընդհանուր առմամբ՝ Ալեքսանդրն ու նրա կինը՝ Գալինա Պարկովան, իրարից հեռու են եղել ավելի քան հինգ տարի: Այդ ընթացքում Գալինան մեղավոր էր ճանաչվել մեկ այլ քրեական գործով և դատապարտվել էր երկու տարի ու երեք ամսվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ՝ դատաքննության պատճառով նա կորցրել էր աշխատանքը։

Բանտում գտնվելիս Ալեքսանդրին թույլատրվում էր հեռախոսազանգերով և նամակներով հաղորդակցվել կնոջ հետ։ Գալինան հիշում է, թե ինչպես էր ամուսինը շարունակ քաջալերում իրեն։ Նա ասում է. «Ալեքսանդրը հաճախ էր ինձ հիշեցնում, որ քանի դեռ Եհովան մեզ հետ է, վախենալու ոչինչ չունենք»։

Համոզված ենք, որ Եհովան կշարունակի օրհնել Ալեքսանդրին և Գալինային։ Այժմ նրանք կրկին կարող են միասին երկրպագել Եհովային։ Մենք կշարունակենք «զգոն լինել աղոթք անելու հարցում»՝ հիշատակելով հավատի համար բոլոր ազատազրկվածներին (1 Պետրոս 4։7, ծնթ.)։