ՀՈՒԼԻՍԻ 7, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ալեքսեյ Բուդենչուկը ազատ է արձակվել
2021 թ. հուլիսի 6-ին՝ իր պատիժը կրելուց հետո, եղբայր Ալեքսեյ Բուդենչուկը ազատ արձակվեց Օրենբուրգի քրեակատարողական հիմնարկից։ Նա Սարատով քաղաքի այն վեց եղբայրներից մեկն է, որոնք ձերբակալվել էին 2019 թ. սեպտեմբերին։ Այս պահին նրանցից երեքը դեռ գտնվում են բանտում։ Ալեքսեյի ընտանիքն ու ընկերները ավելի քան 800 կմ (500 մղոն) ճանապարհ են անցել, որպեսզի դիմավորեն նրան ազատ արձակվելիս։ Հիմա նա կվերադառնա տուն՝ Սարատով։