Անցնել բովանդակությանը

Քույր Ելենա Բարմակինան իր ամուսնու՝ Դմիտրիի հետ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Աղոթելու և Աստվածաշունչ ընթերցելու համար քույր Ելենա Բարմակինային սպառնում է ազատազրկում

Աղոթելու և Աստվածաշունչ ընթերցելու համար քույր Ելենա Բարմակինային սպառնում է ազատազրկում

Դատավճռի հրապարակում

2020 թ. սեպտեմբերի 29-ին a Վլադիվոստոկ քաղաքի Պերվորեչենսկի շրջանային դատարանը կհրապարակի քույր Ելենա Բարմակինայի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է երեք տարվա պայմանական ազատազրկում։ Մինչ քույր Բարմակինան սպասում է իր դատավճռի հրապարակմանը, շարունակվում է նրա ամուսնու՝ եղբայր Դմիտրի Բարմակինի գործով դատավարությունը։

Տվյալներ

Ելենա Բարմակինա

  • Ծնվել է՝ 1967 թ. (Չերեպանովա, Նովոսիբիրսկի մարզ)

  • Կենսագրություն: Իր տարեց ծնողների և տատիկի խնամակալն է։ Մասնագիտացել է իր հոբբիի՝ լուսանկարչության մեջ։ Սիրում է լող և քայլարշավներ։

  • Երբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և տեսավ, թե մարգարեությունները ինչ ճշգրտությամբ են կատարվել, համոզվեց, որ Աստված իրոք շատ զորեղ է։ Նրա հավատը ավելի ամրացավ, երբ զգաց, թե Եհովան ինչպես է պատասխանում իր աղոթքներին։ Դմիտրիի հետ ամուսնացել է 2006 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 7-ին, մի խումբ դիմակավորված մարդիկ զենքերով ներխուժեցին քույր Ելենա Բարմակինայի 90-ամյա տատիկի բնակարան։ Քույր Բարմակինան և նրա ամուսինը՝ Դմիտրին, այդ բնակարանում էին մնում, քանի որ խնամում էին տատիկին։ Եղբայր Բարմակինը ձերբակալվեց և վերցվեց նախնական կալանքի։ Այդ մարդիկ սպառնացին քույր Բարմակինային՝ ասելով՝ «Հաջորդը դու ես»։

Մեկ տարի անց քույր Բարմակինայի բանկային հաշիվները սառեցվեցին։ 2019 թ. օգոստոսի 6-ին աղոթելու, Աստվածաշունչ կարդալու և հոգևոր տեսանյութեր դիտելու համար քույր Բարմակինայի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրա փաստաբանը դիմեց դատարան՝ քրոջ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով, քանի որ նրա գործած այսպես կոչված հանցանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ հավատն արտահայտելու սովորական կերպեր։ Սակայն դատավորը բավարարեց դատախազության հայցը և քույր Բարմակինային մեղավոր ճանաչեց՝ նրա պաշտամունքը որակելով որպես «ծայրահեղական գործունեություն», ինչը դատապարտելի է Ռուսաստանի Սահմանադրությամբ։

Քրեական հետապնդման պատճառով քույր Բարմակինան մեծ սթրեսի է ենթարկվել։ Նա իր կալանավորված ամուսնուց 447 օր հեռու է եղել։ Ելենան չի կարող որևէ տեղ աշխատանքի անցնել, քանի որ նրան ամեն պահի կարող են կանչել հարցաքննության կամ դատական նիստի։

Իմանալով Աստվածաշնչի մարգարեությունները՝ մենք չենք զարմանում, որ Ռուսաստանը ջանք չի խնայում կոտրելու մեր հավատակիցների անարատությունը։ Սակայն մխիթարական է հիշել, որ Եհովան կշարունակի լինել նրանց «ապաստարանն ու զորությունը» (Սաղմոս 118։13, 14

a Ենթակա է փոփոխման