Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ եղբարներ Ալեքսեյ Օրեշկով, Ալեքսանդր Ռակովսկի և Ալեքսանդր Վավիլով

ՀՈՒԼԻՍԻ 2, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Աղոթքը և կատարված մարգարեությունները օգնում են երեք եղբայրների դիմանալ հալածանքին

Աղոթքը և կատարված մարգարեությունները օգնում են երեք եղբայրների դիմանալ հալածանքին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը

2022 թ. հունվարի 14-ին Նիժնի Նովգորոդի մարզային դատարանը մերժեց Ալեքսեյ Օրեշկովի, Ալեքսանդր Ռակովսկու և Ալեքսանդր Վավիլովի բողոքը։ Եղբայրները դեռևս կմնան ազատության մեջ։

2021 թ. հոկտեմբերի 25-ին Նիժնի Նովգորոդի Պավլովո քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ալեքսեյ Օրեշկովին, Ալեքսանդր Ռակովսկուն և Ալեքսանդր Վավիլովին և դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք դեռևս կալանավայր չեն տեղափոխվի։

Տվյալներ

Ալեքսեյ Օրեշկով

  • Ծնվել է 1971 թ. (Պավլովո, Նիժնի Նովգորոդի մարզ)

  • Կենսագրություն: Երեխա ժամանակ սիրում էր սեղանի թենիս խաղալ։ Ավարտել է կոնսերվատորիայի փողային նվագարաններ բաժինը։ Այժմ չի աշխատում այդ մասնագիտությամբ։ Մի քանի տարի խնամել է տարեց մորը։ 2011 թ.-ին մկրտվել է և դարձել Եհովայի վկա։

Ալեքսանդր Ռակովսկի

  • Ծնվել է 1980 թ. (Պավլովո, Նիժնի Նովգորոդի մարզ)

  • Կենսագրություն: Պատանեկան տարիքում սովորել է կիթառ նվագել։ Երաժշտական խմբի անդամ է եղել։ Այժմ աշխատում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ։ 2005 թ.-ին ամուսնացել է Տատյանայի հետ։ Ապագայի մասին աստվածաշնչյան հույսն իմանալուց հետո սկսել են Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մկրտվել է 2009 թ.-ին։ Ալեքսանդրն ու Տատյանան ունեն որդի և դուստր։

Ալեքսանդր Վավիլով

  • Ծնվել է 1967 թ. (Կրոպոտկին, Կրասնոդարի մարզ)

  • Կենսագրություն: Երիտասարդ տարիքում զբաղվել է վազքով, լողով, դահուկասահքով և դիմանկարչությամբ։ Ծառայել է բանակում։ Զբաղվել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտով, սակայն որոշել է թողնել այդ բռնի սպորտաձևը և դարձել է վարսահարդար։ Ալեքսանդրը և կինը՝ Ելենան, սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել։ 1994 թ.-ին ամուսնացել են, իսկ 1995 թ.-ին մկրտվել։ Սիրում են դրսում ժամանակ անցկացնել։

Դատական գործի պատմություն

2019 թ. հուլիսի 16-ին և 17-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկեցին Նիժնի Նովգորոդի Եհովայի վկաների տները, ինչի արդյունքում Ալեքսեյ Օրեշկովը և Ալեքսանդր Վավիլովը հարցաքննվեցին և նախնական կալանքի վերցվեցին։ Ալեքսեյը 211 օր մնաց նախնական և 31 օր տնային կալանքի տակ։ Ալեքսանդրը նախնական կալանքի տակ մնաց 241 օր։

Կալանքի տակ գտնվելու ընթացքում Ալեքսեյը ավելի հաճախ և ավելի ջերմեռանդորեն էր աղոթում, քան երբևէ։ Ամեն առավոտ՝ արթնանալուց հետո, նա խնդրում էր Եհովային, որ այդ օրվա խնդիրների վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենա և որ կարողանա հավատարիմ մնալ, նաև չկորցնի իր հոգևոր տրամադրվածությունը։ Նա ասում է. «Օրվա վերջում աղոթքներս ավելի երկար ու խորն էին: Փորձում էի բոլոր եղբայրների անունները նշել, աղոթում էի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների, իմ բանտակիցների, քննիչի, ընտանիքիս, ժողովի և կազմակերպության համար»։

Ալեքսանդր Վավիլովը ասում է. «Շատ եմ մտերմացել Եհովայի հետ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ Եհովան ոչ միայն իմ ձեռքից է բռնել, այլև իր գիրկն է առել, ինչպես հոգատար հովիվը՝ իր գառնուկին։ Ամեն օր ավելի շատ եմ տեսնում նրա հոգատարությունը»։

2020 թ. սեպտեմբերի 21-ին Ալեքսանդր Ռակովսկու դեմ նույնպես մեղադրանք առաջադրվեց, և նրա գործը կցվեց եղբայրներ Օրեշկովի և Վավիլովի գործին։ Բոլոր երեք եղբայրները այլ բաների թվում մեղադրվում են նաև Եհովայի վկաների կրոնական հանդիպումներին մասնակցելու մեջ։ Նրանցից քաղաքից չհեռանալու ստորագրություն է վերցվել։

Ալեքսանդր Ռակովսկին ասում է, որ աստվածաշնչյան մարգարեությունների, հատկապես հյուսիսի թագավորի վերաբերյալ մարգարեության մասին մտածելը օգնում է դիմանալ այս փորձությանը։ Նա շարունակում է՝ ասելով. «Սա օգնում է ինձ ավելի քիչ մտածել բացասական բաների մասին և կենտրոնանալ հալածանքների վերաբերյալ մարգարեությունների ու դրանց կատարման վրա։ Նաև չեմ մոռանում, որ Եհովան խոստացել է աջակցել նման իրավիճակներում»։

Վստահ ենք, որ մեր երեք եղբայրները կշարունակեն այս փորձությունների ներքո պահպանել իրենց ամուր հավատը և դրական տրամադրվածությունը (Փիլիպպեցիներ 1։29