ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
«Այն, ինչ անում եմ հիմա, շատ կարևոր է»
Տամբովի Լենինսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի եղբայր Օլեգ Սիրոտկինի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։
Տվյալներ
Օլեգի օրինակը կենդանի ապացույց է, որ երբ անհատը Եհովայի հանդեպ ամուր հավատ է ունենում, «վատ լուրերից.... չի վախենում։ Նրա սիրտը հաստատուն է, վստահությամբ է լցված Եհովայի հանդեպ» (Սաղմոս 112։7)։
Ժամանակագրություն
Մարտ 2021
Օլեգին սկսեցին առանց նրա իմացության հետևել։ Նրա հյուրասենյակում ձայնագրող սարք տեղադրեցին, ինչպես նաև հետևում էին, թե ինչ գործողություններ է անում իր համակարգչով։
Սեպտեմբերի 14, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Սեպտեմբերի 21, 2021
Խուզարկվեց տունը։ Ոստիկանները առգրավեցին նրա համակարգիչը և անձնական նշումները, ապա դրանք նրա դեմ օգտագործեցին որպես իրեղեն ապացույց։
Հոկտեմբերի 22, 2021
Ավտոմեքենան արգելանքի տակ դրվեց։
Ապրիլի 11, 2022
Սկսվեց դատաքննությունը։