Անցնել բովանդակությանը

Անդրեյ Օխրիմչուկ

ՕԳՈՍՏՈՍԻ 3, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Անդրեյ Օխրիմչուկը զորանում է Եհովայով

Անդրեյ Օխրիմչուկը զորանում է Եհովայով

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | 2022 թ. փետրվարի 3-ին Ընդհանուր իրավասության 4-րդ վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Օխրիմչուկի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը՝ չորս տարվա պայմանական ազատազրկում, կմնա ուժի մեջ։ Եղբայրը չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 22, 2019

    Անվտանգության աշխատակիցները վաղ առավոտյան դիմակավորված ներխուժեցին Անդրեյի տուն և խուզարկություն իրականացրին։ Խուզարկեցին նաև նրա մեքենան։

  2. Հոկտեմբերի 29, 2020

    Քրեական գործ հարուցվեց՝ անօրինական կրոնական հանդիպումներին մասնակցելու և ծայրահեղական կազմակերպության գործունեությանը աջակցելու մեղադրանքով։

  3. Ապրիլի 5, 2021

    Սկսվեց նրա գործով դատավարությունը։

  4. Օգոստոսի 2, 2021

    Դոնի Ռոստովի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անդրեյ Օխրիմչուկին և դատապարտեց չորս տարվա պայմանական ազատազրկման։

  5. Հոկտեմբերի 4, 2021

    Ռոստովի մարզային դատարանը մերժեց Անդրեյի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը մնաց անփոփոխ։

Տվյալներ

Ռուսաստանի մեր հավատակիցների դրսևորած հավատը հիանալի օրինակ է բոլորիս համար։ Մենք վստահ ենք, որ Անդրեյն ու իր ընտանիքը հաղթանակած դուրս կգան այս փորձությունից, քանի որ շարունակում են ապավինել մեր երկնային Հորը՝ Եհովային (Սաղմոս 37։5