Անցնել բովանդակությանը

Աննա Լոխվիցկայան՝ դատարանի առջև (2020 թ. հոկտեմբեր)

ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Աննա Լոխվիցկայային սպառնում է ազատազրկում. նրա ամուսնու և սկեսրոջ դեմ նույնպես մեղադրանք է առաջադրվել

Աննա Լոխվիցկայային սպառնում է ազատազրկում. նրա ամուսնու և սկեսրոջ դեմ նույնպես մեղադրանք է առաջադրվել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը

2021 թ. դեկտեմբերի 16-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը մերժեց Աննա Լոխվիցկայայի բողոքը։ Քույրը դեռևս կմնա ազատության մեջ։

2021 թ. հուլիսի 20-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Աննա Լոխվիցկայային և դատապարտեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Աննա Լոխվիցկայա

  • Ծնվել է 1993 թ. (Բիրոբիջան)

  • Կենսագրություն: Աննային մայրն է մեծացրել, ով և սովորեցրել է նրան հետևել Աստվածաշնչյան սկզբունքներին։ Մկրտվել է 2012 թ.-ին։ Փորձառու դերձակ է։ 2018 թ.-ին ամուսնացել է Արթուրի հետ։ Սիրում են միասին ձկնորսությամբ զբաղվել, ճանապարհորդել և վոլեյբոլ խաղալ։

Դատական գործի պատմություն

2020 թ. փետրվարի 6-ին Բիրոբիջանում վեց քույրեր մեղադրվեցին «ծայրահեղական» գործունեության մեջ, և նրանցից մեկը Աննան էր։ Ընդհանուր առմամբ Եհովայի վկաների դեմ 19 քրեական գործ հարուցվեց այդ շրջանում։ Նրանց թվում էին Աննայի ամուսինը՝ Արթուրը, և սկեսուրը՝ Իրինան։

Դատավարությունների պատճառով այս երիտասարդ զույգը մեծ խնդիրների առաջ է կանգնել։ Նրանք չեն կարողանում ճանապարհորդել, նրանց բանկային հաշիվները սառեցված են, և հանրային ծառայություններից օգտվելու վրա սահմանափակումներ են դրված։ Այս ամենի պատճառով Աննան էմոցիոնալ առումով հյուծվել է և ժամանակ առ ժամանակ բուժօգնության կարիք է ունենում։

Աննան մի շարք բաներ է նշում, որոնք օգնել են իրեն։ Նա ասում է. «Մեր հեռարձակման երգերը թեթևացում են բերում ինձ։ Դրանք ոչ միայն օգնում են լիցքաթափվել, այլ նաև մղում են ճիշտ տեսանկյունից նայել հանգամանքներին։ Սպորտով զբաղվելը նույնպես շատ է օգնել դրական մտածելակերպ պահպանելու հարցում»։

Աննան ասում է, որ ինքն ու Արթուրը փորձում են ուրիշների կարիքները իրենց կարիքներից կարևոր համարել։ Նա ասում է. «Մենք նպատակ ենք դրել ամեն ամիս նվերներ տալ ուրիշներին, նույնիսկ եթե դրանք փոքր նվերներ են։ Այդպես ավելի շատ ուրիշների մասին ենք մտածում և մեր խնդիրների վրա չենք կենտրոնանում»։

Մինչ Աննան սպասում է դատավճռին, նա փորձում է դիտել իր հանգամանքները որպես Եհովայի հանդեպ իր նվիրվածությունը գործերով ցույց տալու հնարավորություն (Սաղմոս 18։25