Անցնել բովանդակությանը

Իգոր Ցարյով

ՀՈՒՆՎԱՐԻ 28, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Աստվածաշունչ ուսումնասիրելու համար եղբայր Իգոր Ցարյովին սպառնում է չորս տարվա ազատազրկում

Աստվածաշունչ ուսումնասիրելու համար եղբայր Իգոր Ցարյովին սպառնում է չորս տարվա ազատազրկում

Դատավճռի հրապարակում

2021 թ. փետրվարի 1-ին a Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Իգոր Ցարյովի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է չորս տարվա ազատազրկում։

Տվյալներ

Իգոր Ցարյով

  • Ծնվել է 1974 թ. (Բիրական, Հրեական ինքնավար մարզ)

  • Կենսագրություն։ Ունի իրենից փոքր երկու քույր։ Դպրոցական տարիքից աշխատել է, որպեսզի օգնի իր ընտանիքին. եղել է անտառահատ, ատաղձագործ և էլեկտրիկ։ Սիրում է լինել բնության գրկում և ձկնորսությամբ զբաղվել։

  • Բանակում ծառայելու ընթացքում սկսել է մտածել կյանքի իմաստի մասին։ Դա նպաստել է, որ նա և իր հայրը սկսեն Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մկրտվել է 1997 թ.-ին, իսկ հաջորդ տարի ամուսնացել է Վիկտորյայի հետ։ Ունեն դպրոցահասակ աղջիկ։

Դատական գործի պատմություն

2019 թ. հուլիսի 30-ին Իգոր Ցարյովի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվում է Աստվածաշունչ ուսումնասիրելու և «Եհովայի վկաների ուսմունքները տարածելու» մեջ։ Իգորի դեմ որպես փաստ են ներկայացվել Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից արված կրոնական հանդիպումների գաղտնի տեսագրությունները։ Դատախազը անսպասելիորեն պահանջեց, որ դատական լսումները դռնփակ լինեն։ Նա իր պահանջը բացատրեց նրանով, որ ուզում է պաշտպանել ունկնդիրներին Իգորի հավատալիքները որդեգրելուց։ Դատարանը ընդունեց պահանջը։

Իգորը ասում է. «Այս դատավճիռը իմ կյանքի համար շրջադարձային է լինելու։ Իրականում իմ կյանքն արդեն փոխվել է։ Ես ստորագրել եմ չհեռանալու մասին փաստաթուղթ, և իմ տեղաշարժը սահմանափակված է։ Աշխատավայրում ստիպված էի բացատրություն տալ գործատիրոջս, թե ինչու են իրավապահ մարմինները հետաքրքրված ինձնով։ Տնօրենությունը չի կարողանում հասկանալ՝ ինչու են ինձ մեղադրում օրինազանցության մեջ, սակայն հենց իրենք էլ ասում են, որ քրիստոնյաներին միշտ էլ հալածել են»։

Մենք աղոթում ենք Իգորի և նրա ընտանիքի համար և վստահ ենք, որ Եհովան նրանց կտա «իր ոգու զորությունը» (Եփեսացիներ 3։16

a Ենթակա է փոփոխման