ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ավելի քան 80 Եհովայի վկաներ դատապարտվել են պայմանական ազատազրկման։ Ինչպե՞ս է դա անդրադարձել նրանց վրա
Սկսած 2017 թ. ապրիլից, երբ Ռուսաստանում արգելք դրվեց Եհովայի վկաների գործունեության վրա, ավելի քան 500 եղբայրներ և քույրեր են ձերբակալվել և մեղադրվել որպես ծայրահեղական։ Նրանցից մոտ 40-ը բանտարկվել են, 15-ը՝ տուգանվել, իսկ ավելի քան 80-ը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել պայմանական ազատազրկման։ Թեև նրանց չեն տարել կալանավայր, սակայն, միևնույն է, սրանք անարդար որոշումներ են և անհետևանք չեն մնում։
Ըստ ՌԴ քրեական օրենսգրքի՝ դատարանը իրավասու է դատապարտյալին ուղարկել կալանավայր կամ դատապարտել պայմանական ազատազրկման։ Եթե որոշում է կայացվում դատապարտել պայմանական ազատազրկման, ապա դատարանը նշանակում է փորձաշրջան, որի ընթացքում կիրառվում են որոշակի սահմանափակումներ։ Եթե այդ սահմանափակումները խախտվեն, դատարանը կարող է դատապարտյալին ուղարկել կալանավայր։
Ինչպիսի՞ն է պայմանական ազատազրկման ենթարկված մարդկանց կյանքը, և ինչպե՞ս է Եհովան օգնում այս իրավիճակում հայտնված հավատակիցներին: Մենք զրուցել ենք երկուսից վեց տարվա պայմանական ազատազրկման դատապարտված եղբայրներից երեքի հետ։ Նրանք պատմեցին, թե ինչ դժվարությունների են բախվել, և թե ինչպես է Եհովան օգնել իրենց։
Հուսով ենք՝ պայմանական ազատազրկում ստացած հավատակիցների կյանքին ավելի մոտիկից ծանոթանալը կմղի մեզ կոնկրետ և ջերմեռանդ աղոթքներ մատուցել նրանց և նրանց ընտանիքների համար։ Նրանց օրինակը փաստում է, որ Եհովան պատասխանում է այս աղոթքներին և աջակցում իր հավատարիմ ծառաներին «բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։