Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Արթուր Լոխվիցկին դատապարտվել է պայմանական ազատազրկման

Արթուր Լոխվիցկին դատապարտվել է պայմանական ազատազրկման

2021 թ. փետրվարի 2-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը 35-ամյա Արթուր Լոխվիցկիին մեղավոր է ճանաչել։ Նա դատապարտվել է երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման, նաև 3 տարի փորձաշրջան է նշանակվել նրա նկատմամբ, հետևաբար նա դեռ կմնա ազատության մեջ։

Իր եզրափակիչ ճառում Արթուրն ասաց. «Այս դատական գործընթացին մասնակցելն ինձ համար մեծ պատիվ է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այն։ Ես ևս մեկ անգամ տեսա Հիսուսի խոսքերի կատարումը։ Դրանք արձանագրված են Աստվածաշնչի «Մարկոս» գրքի 13-րդ գլխի 9-րդ և 10-րդ համարներում. «Բայց դուք զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար։ Իմ պատճառով ձեզ դատարաններին կմատնեն... նրանց վկայություն լինելու համար։ Եվ բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի»։ Այս բանի գիտակցումն ինձ մղում է ուրիշներին պատմել Աստծու նպատակների մասին։ Ինձ համար առանձնաշնորհում է դրանց մասին ձեզ ասելը, հարգելի՛ դատարան»։