Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Գալինա Պարկովան դատապարտվել է պայմանական ազատազրկման

Գալինա Պարկովան դատապարտվել է պայմանական ազատազրկման

2021 թ. հունվարի 26-ին Դոնի Ռոստովի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Գալինա Պարկովային և նրան դատապարտեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման, ինչը նշանակում է, որ նա չի տեղափոխվի կալանավայր։

Իր եզրափակիչ ճառում նա խիզախորեն ասաց. «Որպես Աստծուն հավատացող մարդ՝ ես հասկանում եմ իմ դժվարությունների պատճառները։ Հիսուս Քրիստոսը կանխագուշակել է այդ պատճառները։ Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխի 20-րդ համարում գրված են նրա խոսքերը. «Ծառան մեծ չէ իր տիրոջից։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»։

Եթե նրանք այդպես վերաբերվեցին Հիսուսին, որ բուժում ու կերակրում էր մարդկանց, պատմում էր իր Հոր և ապագա Թագավորության մասին, ապա ի՞նչ պետք է ակնկալեն Հիսուսի հետևորդները։ Հավատի համար հալածվելով՝ այժմ ավելի համոզված եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»։