ՀՈՒԼԻՍԻ 30, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Գենադի Գերմանը և Ռոման Գրիդասովը ազատ են արձակվել
2021 թ. հուլիսի 29-ին Գենադի Գերմանի և Ռոման Գրիդասովի նկատմամբ նշանակված պատժի ժամկետն ավարտվեց, և նրանք ազատ արձակվեցին։ Նրանք Սարատովում բնակվող այն հինգ եղբայրների թվում են, որոնք ծեծի էին ենթարկվել Օրենբուրգի կալանավայրում։ Ֆելիքս Մախամադիևը ազատ էր արձակվել 2021 թ. հունվարին, իսկ Ալեքսեյ Բուդենչուկը՝ հուլիսին։ Ալեքսեյ Միրեցկին դեռևս կալանավայրում կմնա և ազատ կարձակվի 2021 թ. օգոստոսին։