Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 30, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դատախազը բողոքարկել է Դենիս Քրիստենսենին վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

Դատախազը բողոքարկել է Դենիս Քրիստենսենին վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Կուրսկի շրջանային դատախազության դատախազ Շատունովը բողոքարկել է եղբայր Քրիստենսենին ազատ արձակելու որոշումը։ Թեև նրա փաստաբանները բողոք կներկայացնեն, սակայն շաբաթներ կտևեն, մինչև դատարանը կանցնի գործի քննությանը։ Եղբայր Քրիստենսենին տեղափոխել են պատժախուց, որտեղ նա կմնա 10 օր։ Չնայած դեպքերի այսպիսի զարգացմանը՝ եղբայր Քրիստենսենը լավ վիճակում է։ Շնորհակալ ենք, որ չեք դադարում աղոթել Քրիստենսենների ընտանիքի համար։