Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 1, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դատախազը կասեցնում է Դենիս Քրիստենսենին վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշումը

Դատախազը կասեցնում է Դենիս Քրիստենսենին վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշումը

2020 թ. հունիսի 26-ին Լգով քաղաքի կալանավայրում եղբայր Դենիս Քրիստենսենին ապօրինի կերպով մեկուսացրել են հատուկ պատժախցում, որը նախատեսված է ծանր հանցագործություն կատարած մարդկանց համար։ Հաշվի առնելով այն փաստը, որ նրա առողջությունը վատթարացել է՝ թերևս այս քայլը նպատակային է արվել, որպեսզի կոտրեն նրա ոգին։ Դատախազությունը գուցե նոր կեղծ մեղադրանքներ օգտագործի Քրիստենսենի դեմ՝ բողոքարկելու նրան վաղաժամկետ ազատ արձակելու մասին որոշումը, որին մի քանի օր առաջ հավանություն էր տվել դատարանում։

Եղբայր Քրիստենսենը արդեն կրել է իրեն նշանակված 6 տարվա պատժի կեսը, և մեկ տարի առաջ նա իրավունք ուներ դիմելու պայմանական վաղաժամ ազատ արձակման կամ պատժի մեղմացման համար։ Երեք դիմում ներկայացնելուց հետո, որոնք բոլորն էլ քննության չէին առնվել, չորրորդ դիմումը ի վերջո վարույթ ընդունվեց դատարանի կողմից։ 2020 թ. հունիսի 23-ին Լգովի շրջանային դատարանը սահմանեց, որ նրա պատժի չկրած մասը փոխարինվի տուգանքով։ Գործի քննությանը մասնակցում էր դատախազ պրն. Արտյոմ Կոֆանովը, ով հավանություն տվեց այդ որոշմանը։

Երկու օր անց մեկ այլ դատախազ՝ պրն. Ալեքսեյ Շատունովը, պնդեց, որ դատարանի որոշումը ապօրինի է եղել, և պահանջեց չեղյալ համարել այն, ինչպես նաև, որ գործը քննվի նույն դատարանում, սակայն մեկ այլ դատավորի կողմից։ Պրն. Շատունովը իր պահանջը հիմնել էր Լգով քաղաքի կալանավայրի վարչակազմի բացասական բնութագրի վրա, ըստ որի՝ եղբայր Քրիստենսենը ուղղիչ աշխատանքային գաղութում չի ցուցաբերել աշխատասիրություն և լավ վարք։

Հունիսի 23-ին՝ եղբայր Քրիստենսենին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումի քննության ընթացքում, կալանավայրի ներկայացուցիչները փորձել էին նմանատիպ փաստարկներ բերել, սակայն դատավորը դրանք անհիմն էր համարել։ Քրիստենսենի պաշտպանը դատարանին ցույց տվեց այն բոլոր բժշկական եզրակացությունները, որոնք ապացուցում էին, որ Քրիստենսենի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան բանտում ֆիզիկական աշխատանք կատարել։ Իր հերթին՝ կալանավայրի ներկայացուցիչը ստիպված եղավ ընդունելու, որ բանտում չկա այնպիսի աշխատանք, որը չի վնասի նրա առողջությանը։

Մինչ դատախազությունը սկսել էր բողոքարկման գործընթացը եղբայր Քրիստենսենի վաղաժամ ազատ արձակման մասին որոշման դեմ, կալանավայրի վարչակազմը երկու զեկուցագիր ներկայացրեց Քրիստենսենի դեմ։ Առաջինն այն էր, որ նա ճաշարան է գնացել արգելված ժամի, իսկ երկրորդը, որ նա բարաքում եղել է սպորտային շապիկով առանց բաճկոնի։ Այդ պատճառով նրան տասը օրով մեկուսացրել են հատուկ պատժախցում։ Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ նման քայլեր են ձեռնարկվում միայն այն դեպքում, երբ կալանավորը շարունակաբար և կոպտորեն խախտում է բանտային կանոնները, սակայն նույնիսկ այդ դեպքում այդ կալանավորը պետք է պարտադիր բուժզննում անցնի։ Իսկ քանի որ Քրիստենսենը երբեք կոպտորեն չի խախտել այդ կանոնները և բուժզննում չի անցել, նրան հատուկ պատժախուց տեղափոխելը անհիմն է եղել։

Այդ պատժախցում, որը 3մ (10 ֆուտ) երկարություն և 2մ (7 ֆուտ) լայնություն ունի, եղբայր Քրիստենսենը մեկ ուրիշ բանտարկյալի հետ է գտնվում։ Այնտեղ չկա համապատասխան օդափոխության համակարգ, պատերը բորբոսնած են, ինչը կարող է վատ անդրադառնալ Քրիստենսենի վատ առողջության վրա։ Մի քանի ամիս առաջ նա թոքաբորբ է ունեցել, բացի այդ՝ նրա մոտ հայտնաբերվել է ողնուղեղի լուրջ հիվանդություն։ Եղբայր Քրիստենսենի փաստաբանը նշեց, որ կալանավայրում տեղյակ են այդ մասին, սակայն նրան տեղափոխել են մեկուսարան, որտեղ նա ստիպված է քնել չոր մահճակալի վրա, ինչի հետևանքով սարսափելի ցավեր է ունենում։

Եղբայր Քրիստենսենը ասել է իր պաշտպանին, որ այն ժամանակ, երբ նրան մեղադրեցին բանտային կանոններին չհետևելու մեջ, նրա հետ ուրիշ բանտարկյալներ էլ կային, սակայն միայն նրան են մեկուսացրել։ Քրիստենսենի փաստաբանը նշում է. «Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ ամեն ինչ նախապես ծրագրված է եղել, որպեսզի խոչընդոտեն Դենիսի վաղաժամ ազատ արձակման մասին դատարանի որոշումը»։

Մինչ Ռուսաստանի իշխանությունները նոր և նենգ մեթոդներ են փնտրում մեր հավատակիցների վրա հարձակում գործելու համար, մենք վստահ ենք, որ Եհովան նրանց վեմն ու ապաստանը կլինի։ Եկեք շարունակենք աղոթել, որ Եհովան եղբայր Քրիստենսենին և նրա կնոջը՝ Իրինային, տա այն ամենը, ինչ նրանց պետք է այս առանձնահատուկ դժվար ժամանակներում հավատարիմ մնալու համար (Սաղմոս 94։13, 21, 22