Անցնել բովանդակությանը

Նատալյա Կրիգեռը՝ ամուսնու՝ Վալերիի հետ

ՓԵՏՐՎԱՐԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Դատաստանի օր» օպերացիայից հետո քույր Նատալյա Կրիգեռին սպառնում է ազատազրկում

«Դատաստանի օր» օպերացիայից հետո քույր Նատալյա Կրիգեռին սպառնում է ազատազրկում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Նատալյա Կրիգեռը մեղավոր է ճանաչվել

2021 թ. նոյեմբերի 25-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը մերժեց Նատալյա Կրիգեռի բողոքը։ Նրա նախնական պատիժը չի փոխվի։ Քույր Կրիգեռը կմնա ազատության մեջ։

2021 թ. հուլիսի 30-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Նատալյային։ Նա դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։

Տվյալներ

Նատալյա Կրիգեռ

  • Ծնվել է 1978 թ. (Խաբարովսկ)

  • Կենսագրություն։ Մայրը մահացել է, երբ Նատալյան նորածին էր։ Որոշ ժամանակ ապրել է մանկատանը։ Վեց տարեկանում 400 կմ (248 մղոն) անցնելով տեղափոխվել է տատի մոտ՝ Ամուրզետ։ Ապրել է ազգականների հետ, ովքեր Եհովայի վկաներ են։ Աշխատել է ծերերի խնամքի կենտրոնում։

  • Մկրտվել և դարձել է Եհովայի վկա 1999 թ.-ին։ 2017 թ.-ին ամուսնացել է Վալերիի հետ։ Նրանք սիրում են պարել, թիավարել և լեռներ բարձրանալ։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսին Կրիգեռների տունը խուզարկվեց։ Այդ խուզարկությունը իրականացվել էր կառավարության՝ «Դատաստանի օր» օպերացիայի շրջանակներում։ Խուզարկությունից հետո դատախազը գործ հարուցեց Վալերիի դեմ։ Իսկ 2020 թ. փետրվարի 6-ին գործ հարուցվեց նաև Նատալյայի դեմ։ Այդ օրը ևս 5 քույրերի դեմ մեղադրանք առաջադրվեց։

Բացի այս դատավարության դժվարությունները հաղթահարելուց՝ Նատալյան նաև սգում է իր տատի կորուստը, ով 2020 թ. փետրվարին մահացավ։ Քույր Կրիգեռը 6 տարի խնամել է նրան։

Եհովայի հետ ամուր փոխհարաբերությունները օգնում են Նատալյային դիմանալ այս ծանր փորձություններին։ Նա ասում է. «Ուրիշների համար աղոթելը օգնում է ինձ չկենտրոնանալ անձնական խնդիրների վրա։ Այս փորձությունների մեջ Եհովան ինձ համար ավելի իրական է դարձել, և ավելի եմ մտերմացել նրա հետ։ Ես տեսնում եմ, թե նա ինչպես է պատասխանում իմ աղոթքներին և աջակցում ինձ»։

Նատալյան հաճախ է խորհրդածում այն մասին, թե ինչու կարող է համոզված լինել, որ Եհովան կշարունակի իր կողքին լինել։ Նա ասում է. «Շատ եմ սիրում Սաղմոս 94։19 համարը։ Այս խոսքերը շատ են զորացնում ինձ. «Քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։ Աստծու շատ ծառաներ թե՛ անցյալում, թե՛ մեր օրերում քաջաբար դիմագրավել են փորձություններին։ Նրանց օրինակների շուրջ խորհրդածելը հավելյալ ուժ է տալիս ինձ»։