Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դատարանը Կոնստանտին Բաժենովին, նրա կնոջը և 73-ամյա մեր քրոջը դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Դատարանը Կոնստանտին Բաժենովին, նրա կնոջը և 73-ամյա մեր քրոջը դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման

2020 թ. սեպտեմբերի 25-ին Կամչատկայում Ելիզովսկիի շրջանային դատարանը եղբայր Կոնստանտին Բաժենովին, նրա կնոջը՝ Սնեժանային, և քույր Վերա Զոլոտովային մեղավոր ճանաչեց։ Դատախազը պահանջել էր Բաժենովների նկատմամբ 600 000 ռուբլու (7 850 ԱՄՆ դոլար), իսկ քույր Զոլոտովայի նկատմամբ 400 000 ռուբլու (5 195 ԱՄՆ դոլար) տուգանք նշանակել, սակայն դատարանը որոշեց նրանց երկու տարով ազատազրկել, որը պայմանականորեն չի կիրառվի։ Դրանից հետո վեց ամիս նրանց նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն։ Բաժենովները և քույր Զոլոտովան ուրախ են, որ չեն բանտարկվելու ու տուգանք չեն վճարելու։