ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դատարանը անփոփոխ թողեց վճիռը
2020 թ. հոկտեմբերի 28-ին Բրյանսկի մարզի դատարանը անփոփոխ թողեց եղբայրներ Վլադիմիր Խոխլովի և Էդուարդ Ժինժիկովի, ինչպես նաև քույրեր Տատյանա Շամշևայի և Օլգա Սիլաևայի վճիռը։ Նրանց պատիժը՝ մեկ տարուց մինչև մեկ տարի երեք ամսվա ազատազրկում, կմնա ուժի մեջ։ Սակայն, քանի որ նրանք նախնական կալանքի տակ արդեն կրել էին իրենց պատիժը, ազատ արձակվեցին։ Թեև դրա պատճառով նրանք համարվում են նախկինում դատապարտված։ Մեր հավատակիցները ուրախ են, որ կմնան ազատության մեջ։ Ռուսաստանում չկա այնպիսի օրենք, ըստ որի՝ դատախազը կարողանա բողոքարկել վճիռը կամ ավելի խիստ պատիժ պահանջել։
Նախքան դատավճռի հրապարակումը եղբայրները նախնական կալանքի տակ են եղել 316 օր, իսկ քույրերը՝ 245 օր։ Ազատ արձակվելուց հետո նրանք հարցազրույց ունեցան, որը ընդգրկվեց 2020 թ. Կառավարիչ մարմնի 5-րդ հաշվետվության մեջ։ Նրանք պատմեցին, որ աղոթքը, Աստվածաշնչի ընթերցանությունն ու դրական մտածելակերպ ունենալն օգնել են, որ չկորցնեն ուրախությունն ու դիմագրավեն դժվարությունները։