ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դատարանը կրկին որոշել է մերժել եղբայր Քրիստենսենին վաղաժամկետ ազատ արձակելու հայցը
2020 թ. հոկտեմբերի 26-ին Լգովի շրջանային դատարանը կրկին մերժեց եղբայր Դենիս Քրիստենսենին ազատ արձակելու հայցը։ Վերջինս արդեն երեք տարուց ավել է՝ ազատազրկված է։ Նա 10 օր ունի բողոքարկելու որոշումը։ Հաշվի առնելով, որ եղբայր Քրիստենսենը որոշ ժամանակ նախնական կալանքի տակ է մնացել՝ նրա ազատազրկման ժամկետը պետք է ավարտվի 2022 թ. մայիսին։ Սակայն նախորդ ամիս գաղութի վարչակազմը նրան ներկայացրել է որպես բանտի կանոնները «չարամտորեն խախտող» բանտարկյալ։ Դա կարող է պատճառ դառնալ, որ նախնական կալանքի տակ անցկացված ժամկետը լիովին չհաշվվի, և նա ազատ արձակվի 2022 թ. մայիսից հետո։
Եղբայր Քրիստենսենի 2017 թ. մայիսի 25-ի ձերբակալումից հետո նա և իր կինը՝ Իրինան, շատ առողջական և էմոցիոնալ խնդիրներ են ունեցել, սակայն մեր համաշխարհային եղբայրության աղոթքների շնորհիվ երկուսն էլ չեն կորցնում իրենց ուրախությունը և վճռել են հավատարիմ մնալ։