Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դատարանը մերժեց Հասան Կոգուտի բողոքը

Դատարանը մերժեց Հասան Կոգուտի բողոքը

2020 թ. դեկտեմբերի 23-ին Կեմերովոյի մարզային դատարանը մերժեց եղբայր Հասան Կոգուտի բողոքը։ Նրա՝ երկուսուկես տարվա պայմանական ազատազրկումը այժմ կմտնի ուժի մեջ, սակայն նա բանտ չի գնա։

Թեև Հասանը հիասթափված է, քանի որ այս քրեական մեղադրանքը արատավորում է նրա համբավը որպես բարի քաղաքացի, սակայն միևնույն ժամանակ ուրախ է, որ պահել է իր անարատությունը և ունի Եհովայի հավանությունը։ Հասանն ու նրա կինը՝ Եկատերինան, ինչպես նաև նրանց 8-ամյա որդին՝ Տիմոֆեյը, վճռել են ընտանիքով շարունակել ծառայել Եհովային։

2020 թ. սեպտեմբերի 10-ին Հասանը դատարանի առաջ քաջաբար ասաց. «Ես չեմ թողնի իմ հավատը, և դա անելու հարկադրանքի փորձերը համարում եմ հանցագործություն։ Դրանք իմ հավատալիքներն են, որոնք շատ ամուր հիմքեր ունեն։ Ինչ իրավիճակում էլ որ լինեմ, համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց (Հռոմեացիներ 8:38, 39