ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դատարանը պայմանական ազատազրկում նշանակեց եղբայր Սեմյոն Բայբակի նկատմամբ
2020 թ. դեկտեմբերի 21-ին Դոնի Ռոստովի Լենինսկիի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Սեմյոն Բայբակին և նրա նկատմամբ նշանակեց երեքուկես տարվա պայմանական ազատազրկում։ Նա բանտ չի գնալու։
Վճռի հրապարակումից մի քանի օր առաջ դատարանում ներկայացրած իր եզրափակիչ խոսքում եղբայր Սեմյոնը մեջբերեց ազգությամբ ռուս մարդու իրավունքների հայտնի ակտիվիստի խոսքերը. «Թեև նրանք [Եհովայի վկաները] հալածվում են, բայց ժպտում են»։ Հետո Սեմյոնը ավելացրեց. «Դա ճիշտ է։ Ես ատելություն ու հուսահատություն չեմ զգում»։ Նա կարդաց 2 Կորնթացիներ 4:8, 9 համարները և համեմատելով իր ու Ռուսաստանի իր հավատակիցների իրավիճակի հետ՝ ասաց. «Մենք ամեն կողմից ճնշված ենք, բայց նեղ դրության մեջ չենք, մենք շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք, մենք հալածված ենք, բայց ոչ լքված, մենք վայր ենք գցված, բայց ոչ կործանված»։