Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 24, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դենիս Քրիստենսենին երկրորդ անգամ են տեղափոխել հատուկ պատժախուց

Դենիս Քրիստենսենին երկրորդ անգամ են տեղափոխել հատուկ պատժախուց

2020 թ. հուլիսի 15-ին Դենիս Քրիստենսենին երկրորդ անգամ տեղափոխեցին հատուկ պատժախուց։ Նա կմնա այնտեղ առնվազն մինչև հուլիսի 27-ը։ Նրան ընդամենը չորս օր առաջ էին տեղափոխել հատուկ պատժախցից։ Եթե Քրիստենսենին երրորդ անգամ ուղարկեն պատժախուց, նա կհամարվի «բանտի կանոնները չարամտորեն խախտող» և մինչև 6 ամիս ժամկետով կուղարկվի ավելի խիստ պատժախուց։ Եղբայր Դենիս Քրիստենսենի պաշտպանական թիմը պատրաստվում է բողոքարկել նրա դեմ ուղղված վերջին մեղադրանքները։

Քրիստենսենից պահանջել են, որ նա աշխատի կալանավայրի կարի ֆաբրիկայում։ Սակայն քանի որ ազատազրկման ընթացքում նրա առողջությունը վատթարացել է, նա ֆիզիկապես ի վիճակի չի եղել կատարելու այդ աշխատանքը։ Ուստի Քրիստենսենին պատժել են իր պարտականությունները չկատարելու համար։ Բանտի բժիշկները պնդում են, որ եղբայր Քրիստենսենի առողջական վիճակը թույլ է տալիս նրան աշխատել, բայց նա պետք է ընդմիջումներ անի հանգստանալու և վարժություններ անելու համար։ Մինչդեռ ավելի վաղ մի անկախ բժիշկ զննել էր Քրիստենսենին և եզրակացրել, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան կատարելու այդ աշխատանքը։

Հատուկ պատժախցում կալանավորներին չի թույլատրվում ուտելիք գնել, հեռախոսազանգեր կատարել, այցելուներ ընդունել կամ ծանրոցներ ստանալ։ Օրենքը թույլ է տալիս, որ կալանավորներին կրոնական ծառայող այցելի։ Այնուամենայնիվ, երեցները չեն կարող այցելել եղբայր Քրիստենսենին, քանի որ Ռուսաստանում Եհովայի վկաները այլևս պետականորեն գրանցված չեն որպես կրոնական կազմակերպություն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 23-ին Լգովի շրջանային դատարանը որոշում էր կայացրել վաղաժամկետ ազատ արձակել եղբայր Քրիստենսենին և սահմանել էր նրա պատժի չկրած մասը փոխարինել տուգանքով։ Սակայն մի քանի օր անց դատախազը բողոքարկել էր վճիռը։ Ակնհայտ է, որ կալանավայրի վարչակազմը, համագործակցելով դատախազի հետ, ցանկանում է արատավորել եղբայր Քրիստենսենի բարի համբավը և խոչընդոտել նրա վաղաժամկետ ազատ արձակումը։

Եղբայր Քրիստենսենը և նրա կինը՝ Իրինան, շարունակում են դրական տրամադրվածություն պահպանել։ Մենք շատ ենք քաջալերվում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան օգնում իր հավատարիմ ծառաներին համբերությամբ և ուրախությամբ տոկալու նույնիսկ ամենածանր փորձությունների ներքո (Կողոսացիներ 1։11