Անցնել բովանդակությանը

Օրյոլի մարզային դատարանի երեք դատավորներից բաղկացած դատական կազմը հրապարակում է որոշումը, որով անփոփոխ է թողնվում Դենիս Քրիստենսենին վեց տարով ազատազրկելու մասին դատավճիռը

ՀՈՒՆԻՍԻ 11, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դենիս Քրիստենսենի դատավճիռը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Դենիս Քրիստենսենի դատավճիռը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ինչպես արդեն հայտնել էինք, 2019 թ. մայիսի 23-ին Օրյոլի մարզային դատարանը անփոփոխ թողեց Դենիս Քրիստենսենի գործով մեղադրական դատավճիռը։ Արդյունքում՝ եղբայր Քրիստենսենին նշանակված վեց տարվա պատիժը մնաց անփոփոխ։ Քանի որ նա արդեն երկու տարի անցկացրել է նախնական կալանքի տակ, որը Ռուսաստանի օրենսդրությամբ հավասարազոր է երեք տարի բանտում անցկացնելուն, պատժի ժամկետի ավարտին մնացել է երեք տարի։ 2019 թ. հունիսի 6-ի երեկոյան եղբայր Քրիստենսենին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պետք է կրի նշանակված պատիժը։ Եղբայր Քրիստենսենի դատավճռի դեմ գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ)։ Նրա նախնական կալանքի դեմ ներկայացված գանգատը արդեն գտնվում է ՄԻԵԴ-ի վարույթում։

Մենք հիանում ենք՝ տեսնելով, թե եղբայր Քրիստենսենը այս շարունակական անարդարությանը բախվելիս ինչպիսի տոկունություն է դրսևորում և որքան հանդարտ է մնում։ Համոզված ենք, որ Եհովան կշարունակի աջակցել նրան, ինչպես նաև Ռուսաստանում հետապնդման մեջ գտնվող ավելի քան 200 Եհովայի վկաներին (Սաղմոս 27։1

Կարդա 2019թ. մայիսի 16-ին Օրյոլի մարզային դատարանին ուղղված Դենիս Քրիստենսենի խոսքի սղագրությունը։

Կարդա 2019թ. մայիսի 23-ին Օրյոլի մարզային դատարանին ուղղված Դենիս Քրիստենսենի խոսքի սղագրությունը։