ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դենիս Քրիստենսենի պայմանական վաղաժամկետ արձակման մասին դիմումը մերժվել է
2021 թ. փետրվարի 10-ին Կուրսկի մարզային դատարանը մերժել է եղբայր Քրիստենսենի՝ պայմանական վաղաժամկետ արձակման մասին դիմումը։ Նա դատարանին խնդրել էր իր պատժաժամկետի մնացած մասը փոխարինել տուգանքով։ Ավելի քան մեկ տարի է՝ Դենիսը իրավունք ունի դիմել վաղաժամկետ ազատ արձակման համար, սակայն նրա դիմումները շարունակում են մերժվել։
Վերջերս իր կնոջը՝ Իրինային գրած նամակում Դենիսը մեջբերել էր աստվածաշնչյան իր սիրելի համարներից մեկը. «Ուրեմն չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղատացիներ 6։9)։ Նա իր համոզվածությունն էր արտահայտել, որ Եհովան կվարձատրի իրենց, եթե շարունակեն բարին անել, օգնել ուրիշներին և չհանձնվեն։ Նաև նշել էր, որ կալանավայրից ուզում է դուրս գալ հոգևորապես ավելի լավ վիճակում, քան ազատազրկման սկզբում էր։
Արդեն չորս տարի է՝ Դենիսը իր կնոջից հեռու է։ Դենիսն ու Իրինան մեզ համար հրաշալի օրինակ են. նրանք չեն դադարում վստահել Եհովային, պահպանում են իրենց ներքին խաղաղությունը և նվիրված մնալու վճռականությունը (Փիլիպպեցիներ 1։14)։