Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ). Ալեքսեյ Անտյուխին, Սերգեյ Բաև, Յուրի Գալկա, Վալերի Գուրսկի և Վիտալի Ներուշ։ Ներքևի շարք (ձախից աջ). Իգոր Պոպով, Եվգենի Սոկոլով, Միխայիլ Վեսելով և Անատոլի Յագուպով

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Դիմացկունության պտուղները

Դիմացկունության պտուղները

Լևոբերեժնի շրջանի Վորոնեժ քաղաքի դատարանը շուտով կհրապարակի եղբայրներ Ալեքսեյ Անտյուխինի, Սերգեյ Բաևի, Յուրի Գալկայի, Վալերի Գուրսկիի, Իգոր Պոպովի, Վիտալի Ներուշի, Ստեփան Պանկրատովի, a Եվգենի Սոկոլովի, Միխայիլ Վեսելովի և Անատոլի Յագուպովի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 13, 2020

    Վորոնեժում և դրա շրջակա տարածքներում խուզարկվեցին Եհովայի վկաների ավելի քան 100 տներ։ 40 եղբայրներ և քույրեր կանչվեցին հարցաքննության։ Վերոնշյալ տասը եղբայրները վերցվեցին ժամանակավոր կալանքի։

  2. Հուլիսի 14-15, 2020

    Տասը եղբայրները ուղարկվեցին նախնական կալանավայր։

  3. Օգոստոսի 3–սեպտեմբերի 18, 2020

    Եղբայրներ Բաևը, Պանկրատովը, Պոպովը և Յագուպովը ազատ արձակվեցին նախնական կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Դեկտեմբերի 1-3, 2020

    Եղբայրներ Անտյուխինը, Գալկան, Գուրսկին, Ներուշը, Սոկոլովը և Վեսելովը ազատ արձակվեցին նախնական կալանքից, իսկ եղբայրներ Բաևը, Պանկրատովը, Պոպովը և Յագուպովը ազատ արձակվեցին տնային կալանքից։

  5. Դեկտեմբերի 13, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Շատ քաջալերական է տեսնել, թե ինչ պտուղներ է բերում Ռուսաստանի մեր հավատակիցների անկոտրում ոգին, մինչ նրանք շարունակում են ապավինել Եհովային (Հակոբոս 1։4

a b Եղբայր Պանկրատովի լուսանկարը առկա չէ։