ՄԱՐՏԻ 18, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Դմիտրի Մասլովն իր ընկերների հետ հոգևոր թեմաներ քննարկելու համար կարող է ազատազրկվել
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց բողոքը
2021 թ. հոկտեմբերի 5-ին Կրասնոյարսկի երկրամասի դատարանը մերժեց Դմիտրիի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված տուգանքը կմնա ուժի մեջ։
2021 թ. հունիսի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Դմիտրի Մասլովին։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք 450 000 ռուբլու (6 125 դոլար) չափով։
Տվյալներ
Դմիտրի Մասլով
Ծնվել է 1976 թ. (Մինուսինսկ)
Կենսագրություն։ Մայրը մենակ է մեծացրել նրան։ Ունի կրտսեր եղբայր և քույր։ Տեխնիկում է ավարտել և մեղվապահի մասնագիտություն ձեռք բերել։ Այժմ ջրմուղագործ է։ Ազատ ժամանակ սիրում է հեծանիվ վարել, ջրասուզությամբ զբաղվել և ակորդիոն նվագել։
Փոքր տարիքից Դմիտրիին հուզել են կյանքի վերաբերյալ կարևոր հարցեր։ Դրանց գոհացուցիչ պատասխաններն Աստվածաշնչում է գտել և 1994 թ.-ին մկրտվել է։ Զորակոչվելուց հետո խնդրել է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարի։ 1997 թ.-ին ամուսնացել է Յուլիայի հետ։
Դատական գործի պատմություն
2019 թ. ապրիլի 19-ի երեկոյան քննչական կոմիտեի և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկեցին 5 Եհովայի վկաների տներ։ Այդ խուզարկությունների ընթացքում մի 76-ամյա եղբոր գցել են գետնին, և նա վնասվածքներ է ստացել։ Ավելի քան 30 եղբայրների ու քույրերի ձերբակալել են, հարցաքննել, որից հետո բաց են թողել։ Դմիտրիի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրա դեմ առաջադրված գլխավոր «մեղադրանքը» ընկերների հետ սարերում քայլարշավ կազմակերպելն է, որի ընթացքում նրանք զրուցել են հոգևոր թեմաներով։
Դմիտրիին արգելել են քաղաքից բացակայել, մինչ նա սպասում է դատավճռին։ Նրա մայրը, որն այլ հավատալիքներ ունի, այս քրեական հետապնդումն անարդար է համարում և կարծում է, որ իր որդին արժանի չէ այսպիսի վերաբերմունքի։ Նա համոզված է, որ Դմիտրին «ամենախաղաղասեր կրոնն» է դավանում։
Դմիտրին քաջություն ու մխիթարություն է գտնում այն բանի գիտակցումից, որ Եհովան «իր զորությունը ցույց կտա» հօգուտ իրեն նվիրված մարդկանց (2 Տարեգրություն 16։9)։