Անցնել բովանդակությանը

Ելենա Ռեյնո-Չեռնիշովա

ՀՈՒՆՎԱՐԻ 28, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ելենա Ռեյնո-Չեռնիշովայի դեմ մեղադրանք է առաջադրվել

Ելենա Ռեյնո-Չեռնիշովայի դեմ մեղադրանք է առաջադրվել

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 29-ին a Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը կհրապարակի քույր Ելենա Ռեյնո-Չեռնիշովայի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժաժամկետ չի նշել։

Տվյալներ

Ելենա Ռեյնո-Չեռնիշովա

  • Ծնվել է 1968 թ. (Մալոյ, Իրկուտսկի մարզ)

  • Կենսագրություն։ 1990-ականներին սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Դրանից հետո նա թողել է զինվորական ոլորտի աշխատանքը և ջանքերն ուղղել ընտանեկան կյանքը բարելավելուն։ 1998 թ.-ին մկրտվել է։

  • Նրա ամուսինը Եհովայի վկա չէ, սակայն աջակցում է իր կնոջը։ Ելենան սիրում է ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղալ։

Դատական գործի պատմություն

2019 թ. սեպտեմբերի 29-ին Ելենա Ռեյնո-Չեռնիշովայի դեմ քրեական գործ հարուցվեց։

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները խուզարկեցին նրա տունը։ Ելենան ասում է, որ Եհովան իրեն օգնել է խաղաղ մնալ։ Նա պատմում է. «Ես Եհովայից անընդհատ խաղաղություն ու քաջություն էի խնդրում, որ կարողանայի ինձ արժանապատվորեն պահել ու չհիասթափեցնել նրան։ Խուզարկությունը հանգիստ անցավ, և նրանք իրենց լավ դրսևորեցին»։

Այս դատավարությունը բացասաբար է անդրադարձել Ելենայի և նրա ընտանիքի վրա։ 2020 թ. հուլիսին նրա ամուսինը երրորդ անգամ սրտի կաթված ստացավ։ Ելենային արգելել են Բիրոբիջանի տարածքից դուրս գալ, ինչպես նաև սառեցրել են նրա բանկային հաշիվները։

Ելենային զորացրել են Եհովայի այն ծառաների օրինակները, որոնք հալածանքների են ենթարկվել։ Նա ասում է. «Շատ եմ սիրում կարդալ մեր այն հավատակիցների մասին, որոնց խուզարկել և հալածել են իրենց հավատի համար։ Նրանք շատ դժվարությունների ու չարչարանքների միջով են անցել, սակայն խիզախորեն տոկացել են»: Նրան նաև շատ են օգնել Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն ու խորհրդածությունը։

Ելենան սիրում է խորհրդածել հատկապես Եսայիա 30:15 համարի խոսքերի շուրջ, որտեղ գրված է. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»։ Նա ասում է. «Ես մտքումս վառ եմ պահում այս համարի խոսքերը։ Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան շնորհակալ եմ Եհովային, որ ինձ ձգել է դեպի իրեն։ Սիրտս միշտ խաղաղ է։ Հիմա ավելի շատ եմ վստահում [Եհովային] ու բոլոր հարցերում նրան եմ ապավինում։ Համոզված եմ, որ նա երբեք չի լքի ինձ»։

a Ենթակա է փոփոխման