Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում. Անտոն Կուժելկովը և նրա կինը՝ Ալյոնան։ Աջ կողմում. Նիկոլայ Պրոխորովը և նրա կինը՝ Ելենան

ՀՈՒՆՎԱՐԻ 27, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եհովայի աջակցությամբ մեր երկու եղբայրները կարողացել են քաջ մնալ

Եհովայի աջակցությամբ մեր երկու եղբայրները կարողացել են քաջ մնալ

Տամբովի մարզի Կիրսանովսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի Անտոն Կուժելկովի և Նիկոլայ Պրոխորովի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի նշել։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 21, 2020

    Անտոնի և Նիկոլայի դեմ հարուցվեց քրեական գործ ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեղադրանքով։

  2. Դեկտեմբերի  24, 2020

    Ոստիկանները խուզարկեցին 19 Վկաների տներ, այդ թվում՝ Անտոնի տունը։ Անտոնին տարան հարցաքննության իր տնից 350 կմ (217 մղոն) հեռու։ Նիկոլային նույնպես հարցաքննեցին և պատվիրեցին չլքել բնակության վայրը։

  3. Դեկտեմբերի 25, 2020

    Անտոնին թույլ չտվեցին վերադառնալ տուն, նրան վերցրին նախնական կալանքի։

  4. Օգոստոսի 30, 2021

    Անտոնին տեղափոխեցին մեկ այլ կալանավայր։

Տվյալներ

Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի զորացնել և աջակցել հալածանքների մեջ գտնվող մեր հավատակիցներին (Առակներ 1:33

a Եղբայր Կուժելկովը այժմ գտնվում է նախնական կալանքի տակ, այդ իսկ պատճառով հնարավոր չէր հարցազրույց ունենալ նրա հետ։