ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
«Եհովան կվարձատրի ինձ»
Կրասնոդարի երկրամասի Վիսելկովսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի քույր Վասիլինա Պենսկայայի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։
Տվյալներ
Շնորհակալ ենք Եհովային, որ իր աչքը պահում է հալածանքներ կրող իր յուրաքանչյուր ծառայի վրա և հավաստիացնում, որ «վարձատրվելու են իրենց գործերի համար» (Երեմիա 31։16)։
Ժամանակագրություն
Փետրվարի 13, 2022
Խուզարկվեց տունը։
Մայիսի 23, 2023
Քրեական գործ հարուցվեց։ Մեղադրվեց Աստվածաշնչի մասին քննարկումներ ունենալու և Եհովայի վկաների կրոնական խաղաղ հանդիպումներին մասնակցելու մեջ։ Բանկային հաշիվները սառեցվեցին։
Հուլիսի 18, 2023
Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հունվարի 31, 2024
Սկսվեց դատաքննությունը։